12 փետրվարի 2020 - 10:44 AMT
Վարդենյաց լեռնանցքը փակ է. Գորիս-Սիսիան ճանապարհին բուք է

Փետրվարի 12-ին՝ ժամը 09:42-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ:

Փակ են Սյունիքի մարզի Իշխանասար-Գորիս, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը:

Գորիս-Սիսիան, Սոթք-Քարվաճառ ճանապարհներին բուք է: Սոթք-Քարվաճառը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուսների:

Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Շիրակի մարզերի ճանապարհներին, ինչպես նաև Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Սարավան-«Զանգեր» հատվածում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Չարենցավան և Հրազդան քաղաքներում ձյուն է տեղում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարսը բաց է բոլոր մեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 1000-ից ավել բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։