Հայկական PicsArt-ը՝ App Store-ի ամենաներբեռնված հավելվածների շարքում

Հայկական PicsArt-ը՝ App Store-ի ամենաներբեռնված հավելվածների շարքում

PanARMENIAN.Net - Հայկական PicsArt-ն ամերիկյան շուկայում փետրվարի 11-ին App Store-ի անվճար ամենաներբեռնված հավելվածներից 2-դն էր: Զիջում էր միայն TikTok-ին՝ առաջ անցնելով YouTube-ից, Instagram-ից, Snapchat-ից և Facebook-ից:

PicsArt-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանի խոսքով՝ ցուցանիշը հաճախ տատանվում է, սակայն վիդեո- և ֆոտոպատկերների խմբագրման հայկական արտադության այս հարթակը շարունակում է մնալ աշխարհի լավագույն նմանատիպ հավելվածների քսանյակում:

«Անալիտիկ ընկերությունների տվյալների համաձայն՝ 2019-ին PicsArt-ը 14-րդ էր աշխարհում: Աճի դիմանիկան շարունակվում է»,- ասել է Ազոյանը, գրում է «Ամերիկայի ձայնը»:

9 տարի առաջ 10 հոգուց բաղկացած թիմն այսօր 500 աշխատող ունի Երևանում, Սան Ֆրանցիսկոյում, Պեկինում, Մոսկվայում, Տոկիոյում և Լոս Անջելոսում, 600 միլիոն՝ ընդհանուր և ամսական՝ 150 միլիոն մշտական օգտատեր:

Շուկան գնալով աճում է, մրցակցությունը՝ ուժեղանում, և մշտապես զարգանալով ու օգտատերերին նոր գործիքներ առաջարկելով՝ PicsArt-ը մրցակցային է մնում աշխարհում: Ավոյանը փոքր երկրից միջազգային մեծ շուկա դուրս գալու իր բանաձևն ունի. «Պետք է միշտ նորը ստեղծել, փորձել ամեն ինչ»:

Հայաստանի ՏՏ ոլորտը ժամանակին համահունչ զարգանալու համար, ըստ Ավոյանի, մասնագետների կարիք ունի: Երկրի նոր կառավարությունը ոլորտը զարգացնելուն ուղղված քայլեր է ձեռնարկում, և դա պետք է կենտրոնացնել մասնագիտական կրթության վրա. Forbes ամսագրի անցած շաբաթ հրապարակված «Բարի գալուստ աշխարհի հաջորդ տեխնո կենտրոն՝ Հայաստան» հոդվածում անդրադարձել էր նաև PicsArt ընկերությանը՝ այն համարելով հաջողված ստարտափ:

Ստեղծման օրվանից ի վեր PicsArt-ը բազմաթիվ մրցանակներ և պարգևներ է ստացել, ներառյալ Forbes-ի 2015 թվականի աշխարհի լավագույն 5-րդ ստարտափ մրցանակը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---