Փոփ արտի դասական Դևիդ Հոքնիի նկարն Sotheby's-ում վաճառվել է մոտ $30 մլն-ով

Փոփ արտի դասական Դևիդ Հոքնիի նկարն Sotheby's-ում վաճառվել է մոտ $30 մլն-ով

PanARMENIAN.Net - Բրիտանացի նկարիչ Դևիդ Հոքնիի «Ծփյուն» կտավը Լոնդոնի Sotheby's աճուրդում վաճառվել է £23,1 միլիոնով (մոտ $30 մլն), տեղեկացնում է CNN-ը:

«2 շաբաթ պահանջվեց նկարելու համար մի իրադարձություն, որը 2 վայրկյան է տևում: Բոլորին է հայտնի, որ ծփյունը հնարավոր չէ սառեցնել ժամանակի մեջ: Եւ երբ դուք այն նկարած եք տեսնում, դա ավելի է ապշեցնում, քան լուսանկարը»,- ասել է Հոքնին իր աշխատանքի մասին, գրում է ՌԲԿ-ն:

Հոքնիի կտավի վրա պատկերված է ծփյունը, որն առաջանում է այն ժամանակ, երբ մի արևոտ օր ոմն մեկը նետվում է ինչ-որ տեղ Կալիֆորնիայում գտնվող տան առջևի լողավազանը: Այս կտավը 1966-1977թթ. Լոս Անջելեսում Հոքնիի ստեղծած եռապատկերի մաս է՝ «Մեծ ծփանքը» պահվում է Լոնդոնի Tate Gallery-ում, իսկ «Փոքրը»՝ մասնավոր հավաքածուում:

Հոքնին որոշ ժամանակ ռեկորդակիր էր ժամանակակից նկարիչների շրջանում իր գործերի արժեքով: 2018-ին նրա «Երկու ֆիգուրով լողավազանը» վաճառվել է Christie's-ում՝ $90,3 մլն-ով: 2019-ին նրա ռեկորդը հաղթահարեց ամերիկացի նկարիչ Ջեֆ Քունսը, որն աշխատում է նոր փոփ ոճում, «Ճագարը» քանդակով, որը վաճառվել է $91 միլիոնով:

Հոքնին ծնվել է 1937-ին՝ Մեծ Բրիտանիայում, այնուհետև տեղափոխվել ԱՄՆ: Նրա աշխատանքները ցուցադրվում են Լոնդոնի Արվեստի թագավորական ակադեմիայում, Թեյթ պատկերասրահում և Գուգենհայմի թանգարաններում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---