Դավիթ Բաբայանը նախագահի թեկնածուի գրանցման փաստաթղթերն Արցախի ԿԸՀ է տարել

Դավիթ Բաբայանը նախագահի թեկնածուի գրանցման փաստաթղթերն Արցախի ԿԸՀ է տարել

PanARMENIAN.Net - Փետրվարի 12-ին Արցախի ԿԸՀ են ներկայացվել նախագահի թեկնածու Դավիթ Բաբայանի գրանցման փաստաթղթերը: Այդ մասին Բաբայանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Օրենքի պահանջի համաձայն՝ փետրվարի 12-ին Արցախի պահպանողական կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 2020-ի մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար Հանրապետության նախագահի թեկնածու Դավիթ Կլիմի Բաբայանի գրանցման փաստաթղթերը, ինչպես նաև Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար Արցախի պահպանողական կուսակցության ընտրական ցուցակի գրանցման փաստաթղթերը»,- ասվում է գրառման մեջ:

Արցախի նախագահի պաշտոնի համար պայքարելու են նաև անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը («Արդարություն» կուսակցության կողմից), պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը («Անկախության սերունդ» կուսակցություն) և Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:

Նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրություններն Արցախում կկայանան մարտի 31-ին: Գործող նախագահ Բակո Սահակյանը չի մասնակցելու ընտրություններին: Երկրի նոր Սահմանադրությամբ՝ 2017-2020թթ. ԱՀ համար անցումային փուլ է, որի ընթացքում օրենսդրությունն ու կառավարման կարգը պետք է համապատասխանեցվեն նախագահական կառավարման մոդելին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---