ԵՄ-ն Հարավային Կովկասի երկրներին, Ուկրաինային եւ Մոլդովային պաշտոնապես առաջարկել է մասնակցել «Արեւելյան գործընկերությանը»

PanARMENIAN.Net - «Ար-ելյան գործընկերության» վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկն իրենից ներկայացնում է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի , Վրաստանի, Մոլդովայի - Ուկրաինայի հետ ԵՄ հարաբերությունների փոփոխություն: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանում Եվրահանձնաժողովի ներկայացուցչության մամլո ծառայությունում: Այս հավակնոտ Գործընկերությունը նախատեսում է քաղաքական ներգրավվածության աստիճանի էական բարձրացում` ներառյալ Գործակցության վերաբերյալ համաձայնագրերի նոր սերունդ, ԵՄ տնտեսության հետ հեռահար ինտեգրում, քաղաքացիների համար ԵՄ տարածքով դյուրին ճանապարհորդելու հնարավորություն, պայմանով, որ անվտանգության բոլոր պահանջները կատարված են, էներգետիկ անվտանգության ընդլայնված միջոցառումներ, որից կօգտվեն շահագրգիռ բոլոր կողմերը, ինչպես նա- լրացուցիչ ֆինանսական օժանդակություն: Ինստիտուտների ստեղծման նոր համապարփակ ծրագրի միջոցով գործընկերների բարեփոխումային ծրագրերի համար ԵՄ առաջարկում է ավելի ինտենսիվ աջակցություն - բազմակողմանի նոր միջոցառումներ, որոնք ընդհանուր խնդիրները հարթելու նպատակով կհամախմբեն գործընկերներին: Նոր Գործընկերությունը ներառում է նոր միջոցառումներ, որոնք միտված են օժանդակելու սոցիալ-տնտեսական զարգացումը 6 երկրներում, ինչպես նա- 5 կար-որ նախաձեռնություններ, որոնք ԵՄ օժանդակության փաստի վերաբերյալ հիմնավոր ապացույց կհանդիսանան:



Ինչպես նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն է նշել. «Միայն երկու կողմերի քաղաքական ուժեղ կամքի - նվիրվածության միջոցով Ար-ելյան գործընկերությունը կկարողանա հասնել քաղաքական գործակցության - տնտեսական ինտեգրման իր նպատակներին: Մենք նույնիսկ պետք է ավելի մեծ ներդրում կատարենք մեր կայունության - բարգավաճման գործում: Այն արագորեն կփոխհատուցվի կար-որ քաղաքական - տնտեսական դրական արդյունքների ձեռքբերման միջոցով, ինչպես նա- կայունություն - անվտանգություն կապահովի թե' ԵՄ - թե' մեր ար-ելյան գործընկերների համար»:



«Ժամանակը հասունացել է, որպեսզի մենք նոր էջ բացենք ար-ելյան հար-անների հետ մեր հարաբերություններում»,- ավելացրել է Արտաքին հարաբերությունների - Եվրոպական հար-անության քաղաքականության գծով հանձնակատար Բենիտա Ֆերրերո-Վալդները: «Հենվելով նախորդ տարիներին արձանագրված առաջընթացի վրա` մենք պատրաստել ենք հավակնոտ - մի-նույն ժամանակ հավասարակշռված մի առաջարկ: ԵՄ անվտանգությունը - կայունությունն իրենց վրա են կրում Ար-ելյան Եվրոպայում - Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների ազդեցությունը: Նշված երկրների նկատմամբ մեր քաղաքականությունը պետք է լինի ուժեղ, կանխարգելիչ - միանշանակ: ԵՄ պետք է յուրաքանչյուր երկրի համար հատուկ մշակված ծրագրերի միջոցով իրականացվող իր քայլերին նոր թափ - բազմակողմանիություն հաղորդի: Մեր սկզբունքն այն է, որ առաջընթացը պետք է համահունչ լինի մեր գործընկերների բարեփոխումային ծրագրերին, - այս նոր փաթեթը առաջարկում է նա- ավելի ինտենսիվ աջակցություն նախանշված նպատակներին հասնելու համար»:



Լեհաստանն ու Շվեդիան նոր քաղաքականություն առաջարկեցին արեւելյան հարեւանների նկատմամբ: Իրենց առաջարկները նրանք ծրագրում են Եվրամիության արտգործնախարարների դիտարկմանը ներկայացնել հաջորդ երկուշաբթի: Այսպես կոչված «Արեւելյան գործընկերության» մեջ, որը բազբազգ ֆորումի տեսք է ունենալու, մտնելու են ԵՄ 27 պետություն, ինչպես նաեւ Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը:



Այդ կազմակերպության շրջանակներում բանակցություններ են ընթանալու անցագրերի վերացման, ազատ առեւտրի գոտիների ներմուծման եւ մարտավարական համաձայնագրերի ստորագրման առնչությամբ: Իրականացվելու են նաեւ ուսանողների փոխանակման, շրջակա միջավայրի պաշտպանության, էներգաապահովման ոչ մեծ նախագծեր:



Նախագծով նախատեսված է, որ 2009թ. հունիսին պետք է կայանա Արեւելյան գործընկերության գագաթաժողովը, որպեսզի սկսեն ԵՄ նոր քաղաքականությունը: ԵՄ անդամ երկրների եւ Արեւելյան գործընկերության երկրների արտգործնախարարների նիստերը պետք է անցակցվեն ամեն գարնանը, իսկ նախարարական հանդիպումների նախապատրաստման համար «բարձրագույն պաշտոնական անձանց» նիստերը` տարին երկու անգամ: Արեւելյան գործընկերությունը նաեւ նախատեսում է ԵՄ ծախսերի աճ` ի օգնություն արեւելյան գործընկեր երկրներին` մինչեւ 2013թ. երկու անգամ եւ մինչեւ 2020թ. 3,3 անգամ: Ծախսերի աճը կազմելու է 2,1 մլրդ եվրո` առանց 75 մլն. եվրոյի կորուստի հաշվարկի, որը տեղի կունենա անցագրերի արժեքի վերացման արդյունքում:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---