ՀՀ-ն Բեռլինալեի կինոշուկայում առաջին անգամ իր տաղավարը կունենա12 փետրվարի 2020 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը 2020-ին առաջին անգամ առանձին տաղավարով կներկայանա Բեռլինալեի շրջանակում անցկացվող՝ Եվրոպական ֆիլմերի կինոշուկայում (EFM), տեղեկացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը: Փետրվարի 20-27-ը կայանալիք Բեռլինալեի շրջանակում արդեն 30 տարի կազմակերպվող ամենամյա կինոշուկան իր մեծությամբ և հնարավորություններով աշխարհում երրորդն է։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար Մելիք Կարապետյանը, որը նաև Բեռլինալեի կինոշուկայի հայկական տաղավարի համակարգողն է, մանրամասնել է տաղավարի աշխատանքների մասին։ Ըստ նրա՝ տաղավարը հնարավորություն կտա հայ պրոդյուսերներին և ռեժիսորներին ավելի արդյունավետ կազմակերպելու իրենց աշխատանքները կինոշուկայում (հանդիպումներ, պրեզենտացիաներ, միջոցառումներ և այլն)։ Հատուկ Բեռլինալեի կինոշուկայի համար՝ Ազգային կինոկենտրոնը հրատարակել է կատալոգ, որում ներկայացված են բոլոր այն կինոգործիչները, ովքեր նախապես տեղեկացրել են կինոշուկային իրենց մասնակցության մասին, ինչպես նաև տրամադրել համապատասխան նյութեր՝ արտադրանքի և կինոնախագծերի վերաբերյալ։ Հայկական տաղավարը գտնվելու է Մարիոթ հյուրանոցում, համար 125 տաղավարում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |