2019-ին մեքենա օտարած ֆիզանձինք պետք է եկամտահարկ վճարեն մինչև ապրիլի 20-ը12 փետրվարի 2020 - 15:41 AMT PanARMENIAN.Net - 2019-ին մեքենա օտարած ֆիզիկական անձինք մինչև ապրիլի 20-ը պետք է եկամտահարկ վճարեն, ասվում է Պետական եկամուտների կոմիտեի հայտարարության մեջ: Այն ֆիզանձինք, ովքեր 2019-ի հունիսի 29-ից հետո այլ ֆիզանձանց են օտարել 365 օրվա ընթացքում ձեռք բերված մեքենան կամ մեքենաները, պարտավոր են հարկային մարմին ներկայացնել եկամտահարկի տարեկան հաշվարկը և վճարել այն: Հարկը գանձվում է օտարված ավտոմեքենայի պայմանագրային արժեքի 1% -ի չափով, բայց ոչ պակաս, քան դրա շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամ, իսկ շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում կիրառվում է 1.36 գործակիցը։ Նվիրատվության գործարքը նույնպես օտարում է, որի մասով առաջանում է եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորություն։ Օրինակ 1 Ֆիզանձը 2019-ի հոկտեմբերին օտարել է 2018-ի դեկտեմբերին ձեռքբերված մեքենա, որի պայմանագրային արժեքը 4,000,000 դրամ է, իսկ շարժիչի հզորությունը` 250 ձիաուժ: Քանի որ 4,000,000-ի 1%-ը 40,000 դրամ է, իսկ 250 ձիաուժ հզորության և 150 դրամի բազմապատիկը 37,500 դրամ, հետևաբար գործարքը ենթակա է հարկման պայմանագրային արժեքի 1%-ի չափով, այսինքն` եկամտահարկը կկազմի 40,000 դրամ: Օրինակ 2 Ֆիզանձը 2019-ի հուլիսին օտարել է 2018-ի սեպտեմբերին ձեռքբերված մեքենա, որի պայմանագրային արժեքը 2,500,000 դրամ է, իսկ շարժիչի հզորությունը` 170 ձիաուժ: Քանի որ 2,500,000-ի 1%-ը 25,000 դրամ է, իսկ 170 ձիաուժ հզորության և 150 դրամի բազմապատիկը` 25,500 դրամ, հետևաբար գործարքը ենթակա է հարկման ըստ շարժիչի հզորության, այսինքն` եկամտահարկը կկազմի 25,500 դրամ: Օրինակ 3 2019-ի սեպտեմբերին նվիրատվության պայմանագրի հիման վրա օտարվել է մեքենա: Տվյալ դեպքում դրա պայմանագրային արժեքը 0 դրամ է, իսկ շարժիչի հզորությունը` 220 ձիաուժ, հետևաբար գործարքը ենթակա է հարկման 220 ձիաուժ հզորության և 150 դրամի բազմապատիկի չափով, այսինքն` եկամտահարկը կկազմի 33,000 դրամ: Հարկի դրույքաչափը կիրառվում է նաև 2018-ի հուլիսի 1-ից մինչև 2019-ի հունիսի 29-ն օտարված ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող երկրորդ և ավելի մեքենայի դեպքում (ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետ` մինչև 29.06.2019թ. գործող խմբագրությամբ): Օրինակ 4 Ֆիզանձը 2019-ի հունվարին և փետրվարին ձեռք բերված երկու մեքենան օտարել է մարտին և ապրիլին: Այս դեպքում միայն երկրորդ` ապրիլին օտարված մեքենայի գործարքն է համարվում հարկվող: Եկամտահարկը կհաշվարկվի նույն սկզբունքով` պայմանագրային արժեքի 1%, բայց ոչ պակաս շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամից: Ինչպես վճարել եկամտահարկը 2019-ի ընթացքում հարկվող գործարք իրականացրած ֆիզանձինք մինչև 2020-ի ապրիլի 20-ը ներառյալ պարտավոր են բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել 2019 -ի եկամտահարկի տարեկան հաշվարկ և վճարել հարկը: Հարկային մարմնից պետք է ստանալ հարկ վճարողի հաշվառման համար և կնքել հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու պայմանագիր՝ այցելելով հարկայինի ցանկացած բաժին, կամ առցանց՝ մուտք գործելով ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ: Եկամտահարկը պետք է վճարվի բանկի միջոցով՝ 900008000490 միասնական հաշվին, պարտադիր նշելով ֆիզանձի անուն, ազգանունը և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)։ Մինչև ապրիլի 20-ը հարկի հաշվարկ չներկայացնելու դեպքում Հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն կկազմվի արձանագրություն և կտեղադրվի հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում: Այսպիսով հարկ վճարողը հնարավորություն կունենա ծանոթանալու արձանագրությանը և ներկայացնելու բացատրություններ։ Արձանագրությունը հիմք կդառնա չկատարված հարկային պարտավորության մասով գանձման վարչական վարույթ իրականացնելու համար։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս |