ԱԳ նախարարն ու ԱԷՄԳ տնօրենը քննարկել են ՀԱԷԿ-ի աշխատանքի ժամկետներն ու անվտանգունը

ԱԳ նախարարն ու ԱԷՄԳ տնօրենը քննարկել են ՀԱԷԿ-ի աշխատանքի ժամկետներն ու անվտանգունը

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Ավստրիայում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ քննարկել է ՀԱԷԿ-ի աշխատանքին առնչվող հարցեր:

Անդրադարձել է եղել Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև փոխգործակցության մի շարք հարցերի, մասնավորապես՝ Մեծամորի ատոմակայանի աշխատանքի ժամկետներին ու անվտանգ գործունեությանը, միջուկային էներգետիկայի զարգացմանն ու միջուկային անվտանգությանը: ԱԷՄԳ գլխավոր տնօրենը բարձր է գնահատել միջուկային էներգետիկայի բնագավառում անվտանգության բարձրացման ուղղությամբ Հայաստանի արած շարունակական բարեփոխումները:

Նախարարն առանձնահատուկ մատնանշել է միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման կարևորությունը Հայաստանի տնտեսական զարգացման և էներգետիկ անվտանգության հարցում: Այդ համատեքստում որպես հեռանկարային ուղղություն երկուստեք ընդգծվել է միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման շուրջ Հայաստանի և Գործակալության միջև արդյունավետ գործակցությունն առողջապահության ոլորտում:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքեր գործադրել փոխգործակցության նոր հորիզոնների ուղենշման և առկա ներուժի կիրառման ուղղությամբ:

Միջուկային էներգետիկայի խաղաղ նպատակներով օգտագործման համատեքստում մտքեր են փոխանակվել նաև միջազգային ու տարածաշրջանային զարգացումների շուրջ:

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագով տրամադրված 270 մլն դոլար վարկային և 30 մլն դոլար դրամաշնորհային միջոցների հաշվին։ Նախատեսվում է ատոմակայանի աշխատանքը երկարաձգել մինչև 2026-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---