Տոնոյանը Բելառուսում ռազմատեխնիկական գործակցության հարցեր կքննարկի

Տոնոյանը Բելառուսում ռազմատեխնիկական գործակցության հարցեր կքննարկի

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Բելառուս՝ քննարկելու ռազմատեխնիկական գործակցության հարցեր:

Փետրվարի 13-14-ը կայանալիք այցը կիրականացվի Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Վիկտոր Խրենինի հրավերով:

Այցի շրջանակում նախատեսված են հայ-բելառուսական ռազմական և ռազմատեխնիկական գործակցության հարցերի շուրջ երկու պետության պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների երկկողմ բանակցությունները, ՀՀ և ԲՀ պաշտպանության նախարարությունների 2020-ի երկկողմ գործակցության պլանի հաստատումը:

Նախատեսված են նաև հանդիպումներ Բելառուսի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---