Անտարկտիդայում չափերով Երևանից մեծ այսբերգ է առանձնացել13 փետրվարի 2020 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Անտարկդիդայի ամենաարագ հալչող սառցաբեկորներից մեկից՝ Պայն-Այլենդից գրեթե Երևանից մեծ (223 քկմ) ևս մեկ այսբերգ է առանձնացել: Եվրոպական Copernicus նախագծի գիտնականները սառցաբեկորը դիտարկել են դեռ 2019-ի հոկտեմբերից, երբ դրա վրա հայտնվել են խորը ճաքեր, գրում է ՄԻՐ 24-ը: Փետրվարի 11-ին նրանք «կտրեցին» բեկոր՝ ընդհանուր 350 քկմ ծավալով սառցաբեկորից մի հատված: Այսբերգներն ընկել են Ամուդսենի ծովը: Գիտնականների պնդմամբ՝ սառցաբեկորները չեն բարձրացնի ծովի մակարդակը, այնուամենայնիվ, սառցե ծածկույթի վիճակն անհանգստացնող է: Վերջին 20 տարում Պայն-Այլենդ սառցաբեկորից և դրա «հարևան» Տուեյտսայից ավելի հաճախ են սկսել սառցաբեկորներ պոկվել: Եթե նախկինում դա լինում էր 4-6 տարին մեկ, ապա այժմ, ըստ NASA-ի՝ համարյա ամեն տարի է՝ 2011, 2013, 2015, 2017, 2018 թվականներին և այժմ նաև 2020-ին: Մասնագետները մտավախություն ունեն, որ շղթայական ռեակցիա կսկսվի. սառույցի զանգվածներից առանձնացող այսբերգները կսկեն ավելի շուտ հալչել, ծովային տաք ջրերն ավելի կմոտենան բաց եզրերին, հալվելու պրոցեսը կարագանա, սառցաբեկորները կթուլանան, արդյունքում ավելի շատ սառցե բեկորներ կկորչեն: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա Գուտերեշը կոչ է արել Ադրբեջանին և ՀՀ–ին լուծել բոլոր հարցերը հարաբերությունների կարգավորման համար Գլխավոր քարտուղարն ուշադիր հետևել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին |