Արթուր Ալեքսանյանը և Գևորգ Ղարիբյանը՝ Եվրոպայի չեմպիոններ

Արթուր Ալեքսանյանը և Գևորգ Ղարիբյանը՝ Եվրոպայի չեմպիոններ

PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները Հռոմում Եվրոպայի առաջնությունում 4 մեդալ են նվաճել՝ 2 ոսկի ու 2 բրոնզ: Արթուր Ալեքսանյանն ու Գևորգ Ղարիբյանը դարձել են ոսկե, իսկ Կարեն Ասլանյանը՝ բրոնզե մեդալակիր։

Ավելի վաղ բրոնզե մեդալ էր նվաճել նաև Կարապետ Չալյանը (77 կգ)։

97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը եզրափակիչ գոտեմարտում մրցել է Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլոս Կախելաշվիլիի հետ և 7։1 հաշվով հաղթել՝ դառնալով Եվրոպայի առաջնության հնգակի չեմպիոն, գրում է Panorama.am-ը:

Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոնը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 7:1 հաշվով հաղթել է թուրք Ջենկ Իլդեմին: Քառորդ եզրափակչում Ալեքսանյանը 9:0 հաշվով հաղթել է բուլղարացի Կիրիլ Միլենով Միլովին, իսկ կիսաեզրափակչում՝ 8:1 հաշվով Ֆինլանդիայի ներկայացուցիչ Մատի Էլիաս Կուոսմանենին:

60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը ոսկե մեդալի համար մրցել է Թուրքիայի ներկայացուցիչ Քերեմ Քամալի հետ։ Գոտեմարտն ավարտվել է 5։5 հաշվով, սակայն հաղթանակը տրվել է Ղարիբյանին, քանի որ նա 4 միավորանոց հնարք է կատարել։

67 կգ քաշային Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ երրորդ տեղի համար պայքարում 7։5 հաշվով հաղթելով Հունգարիայի ներկայացուցիչ Կրիստիան Իստվան Վանզային։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---