Չինաստանում կորոնավիրուսից մահացության ռեկորդային աճ է գրանցվել

Չինաստանում կորոնավիրուսից մահացության ռեկորդային աճ է գրանցվել

PanARMENIAN.Net - Չինաստանի իշխանությունները կորոնավիրուսից մահացության ռեկորդային աճ են գրանցել: Վերջին 24 ժամում կորոնավիրուսի օջախը համարվող Հուբեյ նահանգում 242 մարդ է մահացել (նախորդ ռեկորդը՝ 103 մահ էր 24 ժամում): Նաև վարակման 14,840 նոր դեպք է գրանցվել, տեղեկացնում է Interfax-ը:

Երկրում դա բացատրել են ախտորոշման մեթոդաբանության փոփոխությամբ՝ բժիշկները վերանայել են նախկին ախտորոշումները:

Հուբեյի առողջապահության կոմիտեն հայտարարել է, որ ախտորոշման դասակարգման մեջ ավելացվել է «կլինիկական ախտորոշումը»: Ըստ չինացի մասնագետների՝ դա թույլ կտա հիվանդներին «բուժում ստանալ վաղ շրջանում», ինչը կնպաստի ձեռնարկվող միջոցների արդյունավետությանը:

Փետրվարի 13-ի առավոտյան Հուբեյում ընդհանուր առմամբ նոր կորոնավիրուսով վարակման 48,206 դեպք է գրանցված: 3441 հիվանդ դուրս է գրվել հրվանդանոցներից: Այժմ բուժվում է 33,693 հիվանդ, որոնցից 5647 վիճակը կրիտիկական է գնահատվում, գրում է ՌԲԿ-ն:

Հոնկոնգի իշխանությունները ենթադրում են, որ կորոնավիրուսը կարող է տարածվել նաև կոյուղու խողովակներով: Այդպիսի հիպոթեզ առաջ քաշվեց, քանի որ կորոնավիրուսով է վարակվել մի տարեց կին, որը Չինաստանում չի եղել և շփում չի ունեցել հիվանդների հետ: Սակայն դրանից մեկ շաբաթ անց նույն ախտորոշմամբ հոսպիտալացվել էր նրա 75-ամյա հարևանը: Նրանք չեն շփվել, սակայն օգտվել են նույն կոյուղուց:

 Ուշագրավ
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել
Նա նշել է, որ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ին իրադարձություններին
Զինվորականը սպանվել է հուլիսի 14-ի առավոտյան