ՀՀ-ն այն 3 երկրից է, որտեղ Պուտինի վարկանիշն ամենաբարձրն է

ՀՀ-ն այն 3 երկրից է, որտեղ Պուտինի վարկանիշն ամենաբարձրն է

PanARMENIAN.Net - Ամերիկյան Gallup International հասարակական կարծիքի ուսումնասիրության ինստիտուտը հրապարակել է աշխարհի 46 երկրում 2019-ին անցկացված հարցման արդյունքները՝ աշխարհի առաջատար ղեկավարների հանդեպ վերաբերմունքի մասին:

Ըստ հարցման արդյունքների՝ Վլադիմիր Պուտինն առավելագույն համակրանք է առաջացնում 3 երկրի, այդ թվում՝ Հայաստանի բնակիչների շրջանում: ՌԴ նախագահն ամենից շատ երկրպագուներն ունի Ղազախստանում (86%), Սերբիայում (85%) և Հայաստանում (80%), գրում է ՌԲԿ-ն:

Աշխարհի ամենահայատնի առաջնորդների 5-յակում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը (ճանաչելիության վարկանիշը՝ 89 կետ), Վլադիմիր Պուտինը (84 կետ), Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը (77 կետ), Հռոմի պապ Ֆրանցիսկոսը (76 կետ) և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը (73 կետ):

Ընդհանուր առմամբ Պուտինին դրական է վերաբերվում հարցման մասնակիցների 36%-ը, Թրամփին՝ 31%-ը, Մերկելին՝ 46%-ը, Մակրոնին՝ 40%-ը:

Աշխարհի ամենապոպուլյար առաջանորդը, ըստ հարցման, Հռոմի պապ Ֆրանցիսկոսն է, որի հանդեպ բարեհաճ վերաբերմունք ունի հարցվածների 53%-ը:

Պուտինն ամենացածր վարկանիշն ունի Հյուսիսային Ամերիկայում և Արևմտյան Եվրոպայում. ԱՄՆ-ում ու Կանադայում՝ 20%, Շվեդիայում՝ 17%, Մեծ Բրիտանիայում՝ 26%:

Հարցմանը, ընդհանուր առմամբ, մոտ 38,426 մարդ է մասնակցել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---