4 դեկտեմբերի 2008 - 13:43 AMT
Տիգրան Սարգսյանը կքննարկի Վլադիմիր Պուտինի հետ ֆինանսական ճգնաժամի հնարավոր հետեւանքների հաղթահարման ուղիները
Դեկտեմբերի 5-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կմեկնի Մոսկվա աշխատանքային այցով: Այդ մասին այսօր լրագրողներին է հաղորդել Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքերով, Մոսկվայում նախանշված է Տիգրան Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ, որի հիմնական թեման կլինի ֆինանսական ճգնաժամի հնարավոր հետեւանքների հաղթահարման ուղիները եւ նրա ազդեցության կասեցումը Հայաստանի ու Ռուսաստանի վրա: Ինչպես նշել է Շավարշ Քոչարյանը, ելնելով յուրաքանչյուր երկրի առանձնահատկություններից, կքննարկվեն հենց խնդրի լուծմանն ուղղված համատեղ ջանքերը:
Բացի այդ, ՀՀ վարչապետի Մոսկվա կատարելիք այցի ընթացքում տեղի կունենա նրա հանդիպումը գործարարների հետ: