Բելառուսի զինանշանին եղած գլոբուսը «կպտտեն», որ ՌԴ փոխարեն Եվրոպան երևա13 փետրվարի 2020 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Բելառուսում մտադիր են որոշ շտկումներ անել պետական զինանշանի պատկերում: Գարնանը պատգամավորները մտադիր են քննարկել համապատասխան օրինագիծը: Նոր տարբերակում հստակ երևում է Եվրոպայի քարտեզը, իսկ հնում՝ Եվրասիայի այն մասին էր, որտեղ Ռուսաստանն է գտնվում: Օրինագծում նշված է, որ զինանշանը պետք է ավելի ծավալուն տեսք ունենա, իսկ «Բելառուսի Հանրապետություն» գրությունը ժապավենի վրա ավելի հստակ լինի, գրում է «Կոմսոմոլսկայա պռավդան»: Նախատեսվում է փոխել դրոշի ժապավենի գույնը, հասկերի ձևը, երկրի սահմանների գույնը՝ կանաչի փոխարեն ոսկեգույնի։ Բացի այդ, նորովի կգծվեն մայրցամաքների ուրվագծերը զինանշանի ստորին մասում պատկերված մոլորակի վրա: Այսինքն փոփոխությունները հիմնականում գեղարվեստական բնույթի են: Կարմիր կոմունիստական աստղը, որը զինանշանի վերին մասում է, կմնա և նույնիսկ ավելի մեծ կլինի: Բելառուսը մեկ անգամ արդեն փոփոխություններ արել է զինանշանում՝ դա 2012-ին էր։ Բելառուսի ներկայիս զինանշանը ԲԽՍՀ զինանշանի պատճենն է: Այն դարձել է երկրի պաշտոնական խորհրդանիշը 1995-ի հանրաքվեից հետո, նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախաձեռնությամբ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |