ԵՊՀ դասախոսը բերման է ենթարկվել $1000 կաշառք վերցնելիս14 փետրվարի 2020 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը ԵՊՀ դասախոսի կողմից կաշառք ստանալու դեպքեր է բացահայտել: Ըստ տվյալների՝ Երևանի պետական համալսարանի դասախոսը, վկայակոչելով տարբեր բուհերում դասավանդող և կազմակերպչա-տնօրինական լիազորություններ ունեցող անձանց հետ իր գործնական կապերը, 2017-19-ին մի շարք քաղաքացիներից ստացել է տարբեր չափերի՝ $1000-8000 գումար: Այն վերցվել է վերջիններիս կամ նրանց ներկայացրած անձանց օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար: Դասախոսը նշված գումարները ստացել է սահմանված ընթացակարգի խախտմամբ բուհ ընդունելու, ընթացիկ միջանկյալ քննություններին դրական գնահատականներ ապահովելու, պետպատվերի շրջանակում մագիստրատուրայում ձևակերպելու և նմանատիպ այլ հարցեր համապատասխան պաշտոնյաների, որոշ դեպքերում՝ միջնորդների միջոցով լուծելու համար: ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողի միջանկյալ քննության դրական գնահատականի ստացումը հերթական անգամ ապահովելու համար հունվարի 31-ին $1000 վերցնելիս դասախոսը բռնվել ու բերման է ենթարկվել, ապա խոստովանել է հանցագործությունը: ԱԱԾ քննչական դեպարտամենտում քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում նաև հանցավոր շղթայի մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |