ՀՀԿ-ն չի մասնակցի հանրաքվեի քարոզարշավին14 փետրվարի 2020 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որևէ ձևով չի մասնակցի ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի քարոզարշավին՝ չցանկանալով մասնակից դառնալ «Նիկոլ Փաշինյանի և իր քաղաքական թիմի կողմից հասարակությունը կրկին պառակտելու կործանարար գործընթացին»: Այդ մասին ասվում է ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարության մեջ: Դրանում նաև նշվում է, որ «ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն հակասահմանդրական է, հակաիրավական և հակաժողովրդավարական... և այդ արկածախնդրության միակ նպատակը հլու-հնազանդ Սահմանադրական դատարան ունենալն է»: «Ցավով ահազանգում ենք, որ միջազգային հանրության արձագանքը վկայում է, որ այս գործընթացը հարիր չէ Եվրոպայի Խորհրդի անդամ պետությանը, վնասում է ՀՀ միջազգային հեղինակությանը, ինչի հետևանքները ծանր կլինեն երկրի ազգային օրակարգի առաջխաղացման և տարածաշրջանային մարտահրավերների սրման համատեքստում, ինչպես նաև թուլացնելու են Հայաստանի դիրքերը Արցախյան բանակցություններում»,- ասված է ՀՀԿ հայտարարության մեջ: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն կայանալու է ապրիլի 5-ին: Դրա նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ից, «Այո»-ի շտաբը ղեկավարելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը ՀՀ նախագահն ԱՄՆ է մեկնում Նա աշխատանքային այցով կլինի Կալիֆորնիայում |