Վանաձորի կեսից ավելին ու հարակից գյուղերը ջրազրկվել են. Ջրատարը վնասվել է14 փետրվարի 2020 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Վանաձորի մոտ 60%-ն ու հարակից գյուղերը ջրազրկվել են՝ ժայռաբեկորը վնասել է ջրատարը: Ջրատար խողովակը վնասվել է Վահագնաձոր գյուղի մոտակայքում, ջուրը սկսել է ուժեղ շիթով լցվել մայրուղի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Մ-6 միջպետական ճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 20-րդ կմ-ին՝ մոտակա ժայռից քարաթափում է եղել, ինչի հետևանքով մոտ 2-3 մխ չափի ժայռաբեկորները (30-40 մխ ընդհանուր ծավալով) ընկնելով վնասել են Վանաձորը սնուցող ջրատար խողովակը (1000 մմ տրամաչափի), որի հետևանքով էլ վնասվել է ճանապարհի մի մեծ հատված. երթևեկությունը դարձել է միակողմանի։ Արդյունքում Վանաձորի (մոտ 60%-ի), Վահագնի, Եղեգնուտ, Վահագնաձոր, Փամբակ, Գուգարք, Ամրակից, Գյուլագարակ, Հոբարձի, Վարդաբլուր, Կուրթան, Ձորագյուղ, Ձորագետավան, Անտառամուտ գյուղերի ջրամատակարարումը դադարեցվել է ու կվերականգնվի փետրվարի 15-ին՝ ժամը 08:30-ին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |