Մարուքյան. Գերմանիայում վարչապետի խոսքերը ՍԴ մասին իրականությանը չեն համապատասխանում

Մարուքյան. Գերմանիայում վարչապետի խոսքերը ՍԴ մասին իրականությանը չեն համապատասխանում

PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիայում արած հայտարարությունը, թե ՀՀ Սահմանադրական դատարանը կուսակցականացված է, իրականությանը չի համապատասխանում:

«Չի կարելի միայն Հրայր Թովմասյանի պատճառով վիրավորել բոլոր դատավորներին»,- ասել է նա:

Մարուքյանի խոսքով՝ իրականությունը չի համապատասխանում նաև վարչապետի մեկ այլ պնդում, թե ՍԴ-ն կասկածի տակ է դնում կամ խոչընդոտում է ինստիտուցիոնալ բարեփոխումների ամբողջ օրակարգը Հայաստանում, գրում է Panorama.am-ը:

Նա հավելել է, որ հնարավոր չէ հրապարակել մի դեպք, որը ՍԴ-ն տապալել է։

Մարուքյանը հայտարարել է նաև, որ ԼՀԿ դեմ սանձազերծված է մի արշավ, որն անցել է բոլոր կարմիր գծերը և դրա պատճառն այն է, որ համաձայն չեն իշխանության հետ։

«Հեղափոխության արդյունքում բացված պատուհանը պետք է օգտագործել բարեփոխումների համար, այլ ոչ թե անընդհատ ասել՝ «վայ, վազելով եկեք այստեղ՝ խլում են, եկեք այս մի կողմ՝ այս կողմից են խլում»։ Հո «Մանուշակ» մանկապարտեզը չէ»,– հայտարարել է Մարուքյանը։

Վարչապետը Բեռլինում անդրադարձել էր ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումներին: Նա հայտարարել էր, որ ՍԴ-ն կուսակցականացված է, ինչն անընդունելի է. «Այսպիսի Սահմանադրական դատարանի գոյությունն ընդհանրապես կասկածի տակ է դնում ինստիտուցիոնալ բարեփոխումների ամբողջ օրակարգը ՀՀ-ում, որովհետև դա կուսակցականացված Սահմանադրական դատարան է»- ասել էր Փաշինյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---