Վարչապետ. Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում $105 մլն ՀՀ պետբյուջե է վերադարձել

Վարչապետ. Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում $105 մլն ՀՀ պետբյուջե է վերադարձել

PanARMENIAN.Net - Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում Հայաստանը $105 մլն է վերադարձրել պետական բյուջե, սակայն ՀՀ-ում հակակոռուպցիոն պայքարը դեռ գոհացնող չէ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ 2018-ից սկսած՝ իր կողմից նշանակված մի քանի փոխնախարարներ են ձերբակալվել, կոռուպցիոն մեղադրանքով ձերբակալվել է Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարն ու այդ ձերբակալությունը երրորդ հանրապետության պատմության մեջ ամենաբարձրաստիճան գործող պաշտոնյայի ձերբակալությունն էր:

«2019 թվականի արդյունքներով մենք սպասում ենք 7.9-8% տնտեսական աճ, և Արժույթի միջազգային հիմնադրամի արձանագրմամբ` սա լավագույն ցուցանիշն է ամբողջ եվրոպական տարածաշրջանում՝ ներառյալ նախկին խորհրդային հանրապետությունների շրջանում: Մենք 2019-ին ունեցել ենք ընդամենը 1.4% գնաճ: Բացի այդ, գործազրկությունը 2.2%-ով անկում է ապրել, արտահանումն ավելացել է 9%-ով... կարծում ենք, որ հակակոռուպցիոն պայքարը Հայաստանի Հանրապետությունում պետք է լինի շատ ավելի էֆեկտիվ»,- հայտարարել է վարչապետը:

2019-ի դեկտեմբերին Փաշինյանը հայտարարել էր, որ կոռուպցիայի մեջ ներքաշվելու դեպքում չի ներելու ոչ իր թիմի անդամներին, ոչ մերձավորներին: Փաշինյանը հայտարարել էր, թե ինքն իրեն համարում է «կոռուպցիայի հետ գենետիկորեն անհամատեղելի» քաղաքական գործիչ:

 Ուշագրավ
Նախարարը նշել է, որ հանդիպում է բողոքող այն խմբերի հետ, որոնք օրակարգ ունեն, իսկ իր օրակարգի հարցը ոլորտի բարեփոխումներն են և ոլորտ նորություն բերելը
Պատգամավորների՝ ՍԴ մասին պատկերացումները չեն համընկել և որոշ դեպքերում անընդունելի են եղել Ավետիսյանի համար։
Վարչապետը հանդիպել է Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ
Նալբանդյանն ավելի վաղ համաձայնել էր տեսակապով զրուցելուն