ՌԴ-ն միասեռականների ամուսնությունները չի օրինականացնի

ՌԴ-ն միասեռականների ամուսնությունները չի օրինականացնի

PanARMENIAN.Net - Միասեռականների ամուսնությունները Ռուսաստանում չեն օրինականացվի՝ նախկինի պես ամուսնություն կհամարվի միայն տղամարդու և կնոջ միությունը: Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ առաջարկներ նախապատրաստող աշխատանքային խմբի հետ հանդիպմանը:

«Ինչ վերաբերում է «ծնող № 1», «ծնող № 2» հասկացություններին... Քանի դեռ ես նախագահ եմ, մեզ մոտ չեն լինի «ծնող № 1», «ծնող № 2», կլինեն «հայրիկ» և «մայրիկ»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով դիտարկմանը, թե առաջարկություններ կան Սահմանադրության մեջ այնպիսի դրույթ ամրագրել, որով ընտանիք է համարվում միայն տղամարդու և կնոջ միությունը, գրում է ՌԲԿ-ն:

Պուտինը՝ արձագանքելով, նշել է, որ ավելի շուտ խոսքն ամուսնության մասին է, քանի որ չհամալրված ընտանիքները ևս ընտանիք են:

ՌԴ նախագահը դրական է գնահատել սահմանադրության մեջ այն նորմի ամրագրումը, որի համաձայն կառավարությունը կանոնակարգում է ընտանիքի և ավանդական ընտանեկան արժեքների ամրապնդման ու պաշտպանության հարցերը:

 Ուշագրավ
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել
Նա նշել է, որ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ին իրադարձություններին
Զինվորականը սպանվել է հուլիսի 14-ի առավոտյան