ԲՀԿ-ն չի մասնակցի հանրաքվեի գործընթացին![]() 14 փետրվարի 2020 - 17:58 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին: Այդ մասին ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստից հետո հայտարարել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Դա կուսակցության քաղաքական խորհրդի բոլոր անդամների, տարածքային կառույցների պատասխանատուների, պատգամավորների միաձայն որոշումն է: «ԲՀԿ-ն մշտապես կողմ է եղել ուղիղ ժողովրդավարության կարևորագույն գործիքին՝ հանրաքվեին, բայց մենք չենք կարող որևէ մասնակցություն ունենալ իրավական առումով այս խոցելի գործընթացին»,- ասել է Զոհրաբյանը՝ մեջբերելով խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսքը, գրում է Panorama.am-ը։ Զոհրաբյանը նշել է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծ ներկայացնելու պահից իշխանությունն իրավական հարթությունից հարցը տեղափոխել է քաղաքական՝ խնդիրը վերածելով սև-սպիտակի «կործանարար հակամարտության»։ «ԲՀԿ-ի համար մեր հասարակության մեջ ջրբաժաններ ու բարիկադներ ստեղծելու գործելաոճը մշտապես եղել է անընդունելի։ Ժամանակն է վերջապես փակել հնի ու նորի անպտուղ առճակատման այս էջը, և մեր բոլորի հավաքական ներուժն ուղղել մեր երկրի և ժողովրդի համար ավելի բարեկեցիկ և բարգավաճ ապագա ստեղծելու գործին»,- ասել է Զոհրաբյանը։ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն կայանալու է ապրիլի 5-ին: Դրա նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ից, «Այո»-ի շտաբը ղեկավարելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |