Փաշինյանի ու Ալիևի առաջին բաց հանդիպումը` Լեռնային Ղարաբաղի հարցով (թարմացվող)

Փաշինյանի ու Ալիևի առաջին բաց հանդիպումը` Լեռնային Ղարաբաղի հարցով (թարմացվող)

PanARMENIAN.Net - Մյունխենում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին բաց հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հարցով։

21:10 Ալիևի խոսքով՝ Ադրբեջանի ժողովուրդը, «որը տուժել է հայկական ագրեսիայից, ուզում է վերադառնալ իրենց տները, դա նրանց հիմնարար իրավունքն է, որից նրանք զրկված են 30 տարի»:

Ալիևն ասել է, որ ԼՂ բանակի 80% ՀՀ քաղաքացիներ են և «չկա ԼՂ բանակ և հանրապետություն: Կան հակամարտության 2 կողմ և ԼՂ-ն հակամարտության կողմ չէ»:

«Մենք խոսում ենք ագրեսորի հետ: Մենք պատրաստ ենք ԼՂ-ի հետ խոսել՝ պայմանով, որ ՀՀ-ն դադարի ֆինանսավորել այդ ապօրինի սուբյեկտին, հետ քաշի իր զորքը ԼՂ-ից և դուրս գա մեր տարածքներից: Քանի դեռ իրենք այնտեղ են՝ բացառվում է»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

Նրա խոսքով` հակամարտությունը պետք է լուծվի փուլային տարբերակով և առաջին փուլը պետք է լինի «օկուպացված տարածքների ազատագրում, ադրբեջանցիների վերադարձ և վերաբմնակեցում»: ԼՂ կարգավիճակը, ըստ Ադրբեջանի ղեկավարի, կքննարկվի հետագայում, «առանց տեղում գործընթացի և տարածքների ազատագրումը սկսելու չպետք է գործընթաց սկսվի: Կարգավիճակը չպետք է խանգարի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»։

Իր հերթին Փաշինյանն ասել է. «Մենք Դուշանբեյի հանդիպումից հետո մինի հեղափոխություն արեցինք: Այդ հանդիպումից հետո կարողացանք շփման ուղիղ գիծ ստեղծել, տեղեկատվության փոխանակման և Ալիևն ինձ հետ այդ քայլի համահեղինակ է:

Ադրբեջանի տեսակետից դրանք տարածքներ են, Ղարաբաղի տեսանկյունից՝ անվտանգություն: Ստատուս քվոն ձևավորվել է, որովհետև, երբ ԼՂ-ն փորձեց ինքնորոշման իր իրավունքից օգտվել, ռազմական գործողություններ սկսվեցին Արցախաբնակ հայերի դեմ: Նրանք հարկադրված եղան ինքնապաշտպանություն կազմակերպել»։

ՀՀ վարչապետը նշել է, որ իր որդին գնացել է ԼՂ՝ կամավոր պաշտպանելու երկրի սահմանները։ Նա շեշտել է, որ Ալիևն ասում է՝ ԼՂ-ն բանակցության կողմ չէ, բայց Ադրբեջանը 2 անգամ պայմանագիր է ստորագրել Ղարաբաղի հետ՝ 1994 թվականին, հրադադարի համաձայնագիրը, և դրանից 3 ամիս անց 1994-ի հուլիսին վերահաստատել են հրադադարը, այնքան, մինչև կոնֆլիկտը քաղաքական լուծում ստանա:

21:07 Ադրբեջանը հավատարիմ է բանակցային գործընթացին և հույսը չի կորցրել, որ, բանակցելով, կարող է տարածքային ամբողջականությունը վերականգնել, հայտարարել է Ալիևը:

«Եթե հայկական կողմի նոր մոտեցման հետևանքով բանակցությունն ամբողջովին խաթարվի, ապա այդ տարբերակը կարող է դիտարկվել»,- ասել է Ալիևը՝ պատասխանելով արդարադատության միջազգային դատարանին վեճը ներկայացնելու մասին հարցին:

Փաշինյանը նշել է, որ ՀՀ-ն ևս հավատարիմ է բանակցային և խաղաղության գործընթացին և այն պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում:

«Մենք ինտենսիվ ենք աշխատում և պատրաստ ենք իրական ջանք գործադրել հակամարտության լուծման համար»,- ասել է Փաշինյանը:

21:04«Կար Շահումյանի շրջան, որն անվանափոխվել է ինձ համար դժվար արտասանելի անունով», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նաև նշել է, որ այժմ այնտեղ ոչ մի հայ չի ապրում:

20:55 Պատասխանելով Ալիևի կողմից ներկայացվող «պատմական փաստերին»՝ Փաշինյանը նշել է, որ ԼՂ-ն անկախացել է այնպես, ինչպես Ադրբեջանն է անկախացել ԽՍՀՄ-ից: Անդրադառնալով Խոջալուի ցեղասպանության մասին հարցին՝ Փաշինյանը հղում է արել Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովի հայտարարությանը, թե այն կազմակերպվել է ադրբեջանցիների կողմից՝ Մութալիբովին իշխանությունից զրկելու համար:

«Վերջին 30 տարներին մենք ամեն անգամ նույն բաներն ենք կրկնում, ու մտավախություն կա, որ միջազգային հանրությունն ինչ-որ առումով հոգնած կլինի, ես կարծում եմ մեզ անհրաժեշտ է նոր գաղափարներ առաջ քաշել»,- հայտարարել է Փաշինյանը՝ նշելով, որ 30 տարի տևած հակամարտությունը լուծել մեկ կամ երկու քայլով հնարավոր չէ:

Վարչապետի խոսքով՝ ինքը սկսել է միկրոհեղափոխությունների գործընթաց՝ ԼՂ հարցի կարգավորման հարցում:

20:54 Մոդերատոր․ Չեմ կարծում, որ ճիշտ է, որ ամեն անգամ ԱՀ ու ՀՀ առաջնորդները կրկնեն նույն բաները

20:50 Վարչապետ Փաշինյանի խոսքով` Ղարաբաղը մտել է Ադրբեջանի կազմի մեջ միայն ԽՍՀՄ ձևավորման հետևանքով։

«Երբ խոսում ենք տարածքային ամբողջականության մասին, հարցն այն է՝ ո՞ր երկրի մասին ենք խոսում... Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետություն գոյություն չունի»,- նշում է նա։

Խոսելով Խոջալուի մասին` Փաշինյանը հիշեցնում է Ադրբեջանի նախագահ Մութալիբոխի խոսքերն այն մասին, որ դա դավադրություն էր իրեն տապալելու նպատակով։

20:45 Առաջինը ելույթ է ունենում Իլհամ Ալիևը։

«Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մասն է՝ սա պատմական ճշմարտություն է», - հայտարարում է Ալիևը։

Նա շարադրում է ադրբեջանական թեզեր` «հայերը մինչև 19-րդ դար չեն ապրել Ղարաբաղում, Երևանը նվիրվել է Հայաստանին ԱԴՀ կողմից որպես մայրաքաղաք, հայերն օկուպացրել են Լեռնային Ղարաբաղը, ցեղասպանություն իրականացրել Խոջալուում»։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---