Արսեն Հարությունյանը՝ ազատ ըմբշամարտի ԵԱ բրոնզե մեդալակիր

Արսեն Հարությունյանը՝ ազատ ըմբշամարտի ԵԱ բրոնզե մեդալակիր

PanARMENIAN.Net - Հայաստանը ներկայացնող Արսեն Հարությունյանը (61 կգ) երրորդ տեղն է գրավել և արժանացել բրոնզի Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտված ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

ԵԱ-ում օլիմպիական ուղեգրեր չեն խաղարկվել: Ըստ ՀԱՕԿ-ի՝ կարևորվում են մարտին ու մայիսին Բուդապեշտում և Սոֆիայում հաջորդաբար անցկացվելիք միջազգային վարկանիշային մրցաշարերը, որոնցում եզրափակիչ մտնող ըմբիշները կարժանանան Տոկիոյի խաղերում հանդես գալու պատվին:

Ավելի վաղ Օլիմպիական խաղերի, Եվրոպայի արդեն հնգակի, աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Հռոմում հունահռոմեական ըմբշամարտի ԵԱ-ում դարձել էր ոսկե մեդալակիր: Գևորգ Ղարիբյանը նույնպես ոսկի էր նվաճել, իսկ Կարեն Ասլանյանը՝ ԵԱ երրորդ մրցանակակիր էր հռչակվել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---