4 դեկտեմբերի 2008 - 17:50 AMT
2008թ. ղարաբաղյան հակամարտության լուծման գործում լուրջ առաջընթաց է ձեռք բերված, գտնում է Հեյկի Թալվիթիեն
2008թ. հաջող էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տեսակետից, եւ այդ ուղղությամբ լուրջ առաջընթաց է ձեռք բերվել: Այդ մասին հայտնել է հակամարտությունների գծով ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Հեյկի Թալվիթիեն: «Մենք ցանկանում ենք, որպեսզի բանակցություններն ընթանան Մադրիդյան սկզբունքների շրջանակներում, բայց շատ բաներ, իհարկե, կախված են հենց կողմերից»,- նշել է Թալվիթիեն` ընդգծելով նախագահների կողմից Մոսկվայում ստորագրված հռչակագրի կարեւորությունը: Նրա խոսքերով, հաջորդ տարի ԵԱՀԿ-ում նախագահելու է Հունաստանը, որն այնքան էլ ծանոթ չէ այս հակամարտության հետ: «Հուսով ենք, որ դա բացասապես չի ազդի կարգավորման գործընթացի վրա»,- ասել է Հեյկի Թալվիթիեն, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: