Քոչարյան. ԼՂ հարցը հայ ժողովուրդն արդեն լուծել է և բանակցություններն ունեն մեկ նպատակ՝ օրինականացնել եղածը![]() 17 փետրվարի 2020 - 11:47 AMT PanARMENIAN.Net - 2rd.am-ը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրապարակային դիրքորոշումը ԼՂ կարգավորման վերաբերյալ: Դրանում ներկայացված են հատվածներ նրա տարբեր տարիների միջազգային ելույթներից: «Ղարաբաղի հարցը հայ ժողովուրդն արդեն լուծել է և բանակցություններն այսօր ունեն մեկ նպատակ․ օրինականացնել այն, ինչ այսօր մենք ունենք այդ հողի վրա»,- ելույթներից մեկում ասել է ՀՀ երկրորդ նախագահը։ Մեկ այլ դրվագում Քոչարյանը՝ ԵԽԽՎ-ում պատասխանելով ադրբեջանցի պատվիրակի դիտարկմանը, թե ամբողջ աշխարհն ու բոլոր միջազգային կառույցները ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ասել է, որ դա այդպես է, և Հայաստանը ևս «ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ առնչություն չունի»: «Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի Հանրապետության կազմում, դուք անկախություն եք ձեռք բերել ղարաբաղցիների հետ միասին»,- ասել է Քոչարյանը: Ելույթներից մեկում նա նաև ասել է, որ եթե այժմ ԼՂՀ-ն ճանաչված չէ, չի նշանակում, թե այն երբեք չի ճանաչվելու, իսկ աշխարհում կան բազում նման դեպքեր՝ թեկուզ, Թիմորը, Էրիթրեան: Փետրվարի 15-ին Մյունխենում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին բաց հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հարցով։ Պատասխանելով Ալիևի կողմից ներկայացվող «պատմական փաստերին»՝ Փաշինյանը նշել է, որ ԼՂ-ն անկախացել է այնպես, ինչպես Ադրբեջանն է անկախացել ԽՍՀՄ-ից: Անդրադառնալով Խոջալուի ցեղասպանության մասին հարցին՝ Փաշինյանը հղում է արել Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովի հայտարարությանը, թե այն կազմակերպվել է ադրբեջանցիների կողմից՝ Մութալիբովին իշխանությունից զրկելու համար: Վարչապետի խոսքով՝ ինքը սկսել է միկրոհեղափոխությունների գործընթաց՝ ԼՂ հարցի կարգավորման հարցում: ![]() ![]() Արփի Դավոյանի խոսքով՝ շահարկվում է Սյունիքի անվտանգության, գերիների ու հետպատերազմական իրավիճակի հարցը 132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 84-ը, 4 հոգի դեմ է քվեարկել, 2 քվեաթերթիկ անվավեր է համարվել Իրականացվում են սահմանների պահպանության համատեղ աշխատանքներ Մանուկյանն իրավապահ մարմիններին կոչ է արել պահպանել հասարակական կարգը, չդառնալ քաղաքական գործիք ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |