Սիրիական բանակը 2012-ից ի վեր առաջին անգամ ամբողջությամբ վերահսկում է Հալեպը

Սիրիական բանակը 2012-ից ի վեր առաջին անգամ ամբողջությամբ վերահսկում է Հալեպը

PanARMENIAN.Net - Սիրիական բանակը 2012-ից ի վեր առաջին անգամ ամբողջական վերահսկողություն է հաստատել Հալեպի հարակից տարածքներում: Երկրի նախագահ Բաշար Ասադի բանակը քաղաքի շրջակա 23 գյուղ է ազատագրել՝ այդպիսով իր վերահսկողության տակ առնելով մերձակա բնակավայրերը վերջին 8 տարում առաջին անգամ: Դա կապահովի բնակչության անվտանգությունը գրոհայինների գնդակոծություններից, գրում է Lenta.ru-ն Al-Mayadeen TV-ին հղումով:

Սիրիական բանակն արդեն վերահսկում է Հալեպ-Դամասկոս մայրուղին:

Քաղաքում տոնում են այդ իրադարձությունը:

Արևելյան Հալեպի ազատագրման գործողությունը մեկնարկել էր 2016-ի նոյեմբերի 21-ին: Ըստ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի՝ ընդհանուր առմամբ գործողության ընթացքում հաջովել էր ազատագրել 23 թաղամաս: Նույն տարվա դեկտեմբերին ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգում զեկուցեց ՌԴ նախագահին ռազմական գործողության ավարտի մասին: Դրանից հետո ահաբեկիչները շարունակում էին գնդակոծել քաղաքը հարակից արվարձաններից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---