«Ժառանգություն». Ապրիլի 5-ը նոր Հայաստանի ընտրության օրը չէ17 փետրվարի 2020 - 13:49 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել Սահմանդրության փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ՝ նշելով, որ ապրիլի 5-ը նոր Հայաստանի ընտրության օրը չէ: «Հայաստանն օտար ազդեցությունների կամ միջանձնային բախումների փորձադաշտ չէ: Ոչ մի քաղաքական ուժ իրավունք չունի դառնալու ՀՀ քաղաքացու, հայ մարդու նվիրյալության ինքնակոչ դատավորը՝ բաժանելով երկիրը հակապետական և նվիրյալ հատվածների»,- ասվում է հայտարարության մեջ: Կուսակցությունից նշել են՝ ՀՀ-ն կարիք ունի նոր Սահմանադրական դատարանի, բայց դեպի «երազանքների Սահմանադրական դատարան տանող ճանապարհը չի կարող կառուցվել ոչ կեղծված առկա սահմանադրության, ոչ էլ հանրաքվեի միջոցով դրա մասնակի սրբագրման և ժողովրդի կողմից լեգիտիմացման փորձի վրա»: «Ներկայիս իրավիճակում ապրիլի 5-ի ահմանադրական հանրաքվեի թե «այո»-ն, թե «ոչ»-ը բերելու են մեր երկրի համար հատվածական և ոչ լեգիտիմ արդյունքի»,- ասվում է հայտարարության մեջ: «Ժառանգությունում» համոզված են՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման արդյունավետ ուղին իշխանության կողմից 2020-ին Սահմանադիր ժողովի գումարումն է, ՀՀ պատմության մեջ «առաջին օրինակարգ Սահմանադրության նախագծի մշակումը և նոր հանրաքվեի անցկացումը, որից հետո մենք կունենանք պետական հիմնական օրենք՝ համապատասխան դատարանով հանդերձ, մեր ազգային-պետական շահերին համապատասխան»: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին: Քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին: «Այո»-ի շտաբը ղեկավարում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |