Գագարինին սպասարկած մեքենա Պետգույքի կառավարման կոմիտեն երբևէ չի օտարել17 փետրվարի 2020 - 16:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեում առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինին սպասարկած տրանսպորտային միջոցի վերաբերյալ որևէ տեղեկություն չկա, դրա օտարման գործընթաց երբևէ չի արվել, PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան հայտնել են կոմիտեից: Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցներից մեկը հայտնել էր, որ Յուրի Գագարինին տեղափոխած մեքենան, որը նախկինում պահվել է Հայաստանում, Մոսկվայում աճուրդի է հանվելու: Խոսքը ԶԻԼ-111В մեքենայի մասին է, որով Գագարինը ժամանել էր Կրեմլ՝ առաջին անգամ Տիեզերք թռչելուց հետո: Ըստ ռուսական աղբյուրի՝ Գագարինին մեկ անգամ սպասարկած մեքենան Հայաստանում պահվել է հատուկ նշանակության ավտոտնակում, որտեղ բերվել է իրանցի շահի հետ հանդիպման համար: Այն պետք է աճուրդի է հանվեր փետրվարի 15-ին, սակայն վաճառել չի հաջողվել, հայտնել է «Լիտֆոնդ» աճուրդի տունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |