Ուհանի հիվանդանոցի գլխավոր բժիշկը մահացել է կորոնավիրուսից

Ուհանի հիվանդանոցի գլխավոր բժիշկը մահացել է կորոնավիրուսից

PanARMENIAN.Net - Չինական Ուհան քաղաքի ամենամեծ հիվանդանոցի գլխավոր բժիշկը մահացել է կորոնավիրուսից, հայտնել է Reuters-ը՝ Չինաստանի պետական հեռուստատեսությանը հղումով:

Բժշկի մահվան մասին հայտնել է նաև Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի թերթը՝ «Ժեմին Ժիբաոն», սակայն ավելի ուշ հեռացրել է այդ հաղորդագրությունը, գրում է TVRain-ը:

Փետրվարի սկզբին Ուհանում մահացել էր բժիշկ Լի Վենլյանը, որն առաջինն էր զգուշացրել կորոնավիրուսի բռնկման մասին: Նա վարակվել էր կենտրոնական հիվանդանոցում աշխատելիս հունվարի կեսին: Դեկտեմբերի 30-ին նա զգուշացում էր ուղարկել իր գործընկերներին վիրուսային վարակի մասին, սակայն ոստիկանությունը կարգադրել էր նրան «դադարեցնել սուտ մեկնաբանությունները»:

Վերջին 24 ժամում Չինաստանում կորոնավիրուսով վարակվելու 1886 նոր դեպք է գրանցվել: Հիվանդների ընդհանուր թիվը երկրում գերազանցում է 72,000-ը, մահցել է 1873 մարդ: Ավելի քան 12,000-ն ապաքինվել է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---