Թուրքիայում քահանա է ձերբակալվել. ՔԲԿ զինյալներին հաց ու ջուր էր տալիս18 փետրվարի 2020 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Թուրքական իշխանությունները ահաբեկչության մեղադրանքով ձերբակալաել են սիրիացի ուղղափառ հոգևորականին՝ Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) անդամներին հաց ու ջուր տալու համար, հայտնում է Catholic News Agency-ն: Սեֆեր Բիլեսենը ձերբակալվել է նախ հունվարի 9-ին և ազատ արձակվել ամսի 14-ին: Ավելի ուշ, սակայն, նրան կրկին ձերբակալել են՝ մեղադրելով ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ: Մեղադրականի մասին հայտարարվել է փետրվարի 8-ին: Բիլեսենը ձերբակալվել է 2018-ին քուրդ անջատողականներին հաց և ջուր տալու համար, թուրքական իշխանություններն այն համարել են աջակցություն ահաբեկիչներին: ՔԲԿ-ն կուսակցություն է, որը պայքարում է Թուրքիայում քրդական անկախ պետության ստեղծման համար: ՔԲԿ-ի և Թուրքիայի իշխանությունների միջև զինված պայքարի արդյունքում հազարավոր մարդիկ են մահացել: Եվրամիությունը ՔԲԿ-ն ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն, ՄԱԿ-ը՝ ոչ: Կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը 1999-ից թուրքական բանտում է: Հոգևորականը մեղադրվում է նաև ՔԲԿ անդամների մասին իշխանություններին չհայտնելու համար: Նշվում է, թե նա իմացել է, որ նրանք արգելված խմբի անդամներ են: Քահանան ընդունել է, որ հաց և ջուր է տվել ՔԲԿ անդամներին, սակայն դա համարել է իր քրիստոնեական պարտքը և ասել, որ այն որևէ քաղաքական ենթատեքստ չի ունեցել: Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |