Ryanair-ն առաջարկում է թռչել Հայաստան՝ տեսնելու վարդագույն քաղաք Երևանը

Ryanair-ն առաջարկում է թռչել Հայաստան՝ տեսնելու վարդագույն քաղաք Երևանը

PanARMENIAN.Net - Հայաստանի մայարաքաղաք Երևանը դառնում է Եվրոպայի այն վայրերից մեկը, որը պետք է տեսնել: Ryanair բյուջետային ավիաընկերության մեդիա թիմը ՀՀ այցից հետո իր տպավորություններով է կիսվել «Վարդագույն քաղաք Երևան. հայկական մշակույթը, բարձրորակ խոհանոցն ու ուշագրավ պատմությունը» հոդվածում։

Այցը կազմակերպվել է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ:

Հոդվածում Երևանը ներկայացվում է որպես արագ զարգացող քաղաք, իսկ Հայաստանը՝ հետաքրքիր երկիր, ուրույն լեզվով ու ավանդույթներով:

Հայկական քոչարիից մինչև խոհանոց. ներկայացվում են ոչ միայն երկրի պատմական և մշակութային կենտրոնները՝ Մատենադարանը, Ազգային պատկերասրահը, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, այլև ժամանակակից ռեստորաններն ու ժամանցի վայրեր:

Նշվում է, որ նախորդ տարի Հայաստան է ժամանել 2 մլն զբոսաշրջիկ՝ աշխարհի տարբեր երկրներից:

Ryanair-ը Հայաստան մուտք գործելու մասին հայտարարել էր 2019-ին: 2020-ի հունվարից ընկերությունը թռիչքներ է իրականացնում Երևանից դեպի Հռոմ և Միլան, մայիսից թռիչքներ կլինեն դեպի Աթենք ու Սալոնիկ: Ամռանն ընկերությունը թռիչքներ կիրականացնի նաև դեպի Բեռլին, Գյումրիից՝ Մեմինգեն։ Ընդհանուր առմամբ, բյուջետային ավիաընկերություններն արդեն ՀՀ-ից թռիչքներ են իրականացվում 13 ուղղությամբ: Իռլանդական Ryanair-ին ավելի ուշ միացել է նաև հունգարական WizzAir-ը, որն ապրիլից կթռչի Երևանից Վիեննա և Վիլնյուս:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---