Հաագայի դատարանը պարտավորեցրել է ՌԴ-ին $50 մլրդ վճարել «Յուկոսի» գործով18 փետրվարի 2020 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Հաագայի վերքննիչ դատարանը պարտավորեցրել է Ռուսաստանին $50 մլրդ վճարել «Յուկոս» ընկերության նախկին բաժնետերերին: Այդ մասին տեղեկացրել է Իրավական պաշտպանության միջազգային կենտրոնի ղեկավար Անդրեյ Կոնովալովը, որն այս գործում ներկայացնում էր ՌԴ շահերը, գրում է ՌԻԱ Նովոստին: Դատավճռի հրապարակումից հետո ՌԴ արդարադատության նախարարությունում ասել են, որ Մոսկվան «վճռաբեկ բողոք կներկայացնի Նիդերլանդների Գերագույն դատարան»: Ինչպես ասել են գերատեսչությունում` դատարանն անտեսել է այն փաստը, որ «Յուկոսի» նախկին բաժնետերերը «բարեխիղճ ներդրողներ» չեն եղել: Ըստ ռուսական կողմի` բաժնետերերը ղեկավարում էին ակտիվները մի համակարգի միջոցով, որը ռուսական սենդվիչ է կոչվում՝ վերևից հսկող օլիգարխներն էին, մեջտեղում՝ օֆշորոային փուչ ընկերությունները, իսկ ներքևում՝ արդեն նավթային «Յուկոս» ընկերությունը: Բացի այդ, Մոսկվայում ասում են, որ ՌԴ օրենսդրությունը թույլ չի տալիս միջազգային դատարան ներկայացնել հարկային միջոցների մասին վեճը, որը վերաբերում է պետական հանրային քաղաքականությանը: 2014-ի հուլիսին Հաագայի միջնորդական դատարանը բավարարել էր «Յուկոսի» նախկին բաժնետերերի հայցը և պարտավորեցրել ՌԴ-ին նրանց $50 մլրդ վճարել: Մոսկվան բողոքարկել էր այդ որոշումը, սակայն ընկերության նախկին բաժնետերերը դիմել էին մի շարք երկրների դատարաններ՝ պահանջելով կալանք դնել գույքի վրա: 2016-ի ապրիլին Հաագայի Շրջանային դատարանը չեղարկել էր $50 մլրդ գանձելու մասին որոշումը՝ պարզաբանելով, որ գործն այդ դատարանի իրավասությունից դուրս է: Այդ որոշումը բողոքարկվել էր: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |