Վախճանվել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդը

PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան վախճանվել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդը: Այդ մասին հաղորդել է Մոսկվայի պատրիարքարանի մամլո ծառայության ղեկավար, քահանա Վլադիմիր Վիգիլյանսկին: Ալեքսի Երկրորդի մահվան պատճառները դեռեւս չեն նշվում:



Պատրիարք Ալեքսին (աշխարհիկ անունը` Ալեքսեյ Միխաիլի Ռիդիգեր) ծնվել է 1919թ. սետրվարի 23-ին Տալինում (Էստոնիա): Եղել է Ռուս Ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս, իսկ 1990թ. հունիսի 10-ից` Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք, Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդը: Նա նաեւ Ռուսաստանի կրթության ակադեմիայի իսկական անդամ է` ակադեմիկոս:



2004թ. Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքին դրվեց «սրտի առիթմիա» ախտորոշումը: Դրանից հետո մի քանի անգամ մամուլում լուրեր էին տարածվում նրա մահվան մասին, սակայն դա չէր հաստատվում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---