Կորոնավիրուսից մահերի թիվը գերազանցել է 2000-ը![]() 19 փետրվարի 2020 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 2004-ի, ևս 4 մարդ մահացել է երկրի սահմաններից դուրս: Այսպիսով աշխարհում կորոնավիրուսից զոհերի թիվը 2009 է: Ըստ Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովի՝ ապաքինվել է ավելի քան 14,300 հիվանդ, վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 74,100-ը, գրում է ՌԲԿ-ն: Մահացության դեպքերի առավելագույն քանակը գրանցվել է Հուբեյ նահանգում, որը համաճարակի օջախն է: Ընդհանուր առմամբ, նահանգում գրանցվել է 1693 նոր դեպք, 24 ժամում մահացել է 132 մարդ, հիվանդների ընդհանուր թիվը 50,600 է: Նահանգի մայրաքաղաք Ուհանում մահացել է ևս 116 մարդ, ի հայտ է եկել հիվանդության 1660 նոր դեպք: ԱՀԿ-ն նոր կորոնավիրուսի տարածումը համարում է միջազգային մասշտաբի արտակարգ դրություն և բնութագրել է այն որպես համաճարակ բազմաթիվ օջախներով: Պատվաստանյութ դեռևս չկա: Փետրվարի 14-ին չինացի բժիշկները հայտարարել են, որ գտել են կորոնավիրուսի դեմ պայքարի ժամանակավոր արդյունավետ միջոց՝ խոսքն ապաքինվողների պլազման նոր վարակվածներին փոխներարկելու մասին է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |