ՀՀ ԱԳՆ ղեկավար. Սպառազինությունների մրցավազքը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը Հարավային Կովկասում

PanARMENIAN.Net - Հայաստանը շահագրգիռ է ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը շարունակելու հարցում: ԵԱՀԿ երկրների Արտգործնախարարների խորհրդի 16-րդ նիստում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մենք պատրաստ ենք շարունակել կառուցողական համագործակցությունը ԵԱՀԿ/ ՄԻԺԻԳ-ի հետ եւ այդ ուղղությամբ մտադիր ենք աշխատել կազմակերպության բոլոր անդամների հետ»«-հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը` հավելելով, որ Հայաստանը կարեւորում է նաեւ երկխոսությունը ԵԱՀԿ երկրների հետ ռազմաքաղաքական ոլորտում: Է.Նալբանդյանն իր ելույթում հատկապես կարեւորել է Եվրոպայում սովորական սպառազինության սահմանափակման մասին պայմանագիրը (ԵՍՍՍՊ):



«Իրավիճակը Հարավային Կովկասում ցույց տվեց, թե որքանով է ԵՍՍՍՊ-ն կարեւոր ԵԱՀԿ երկրների համար: Այդ փաստաթղթի բոլոր պահանջների կատարումն անհրաժեշտ է տարածաշրջանում կայունության եւ անվտանգության համար: Ցավոք, Ադրբեջանի աճող սպառազինումը, ինչը Բաքվի կողմից միջազգային պարտավորությունների խախտում է, համարժեք արձագանք եւ գնահատական չի ստանում ԵԱՀԿ շատ երկրների կողմից»,-հայտարարել է Է.Նալբանդյանը` ընդգծելով,. որ սպառազինությունների մրցավազքը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը Հարավային Կովկասում: Ըստ ՀՀ ԱԳ նախարարի, Եվրոպային հարկավոր է անվտանգության նոր կառուցվածք, որը հաշվի կառնի բոլոր առկա խնդիրները: «Ուստի մենք ողջունում ենք եւ հավանություն ենք տալիս Եվրոպական անվտանգության մասին պայմանագրի կատարելագործմանն ուղղված Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահների ջանքերին»,-եզրափակել է ՀՀ ԱԳ նախարարրը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---