Գուրգեն Մարգարյանի սպանության 16-րդ տարելիցն է19 փետրվարի 2020 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում 16 տարի առաջ՝ 2004-ի փետրվարի 19-ին, ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը կացնով սպանվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Հունվարի 11-ից Մարգարյանը Բուդապեշտում մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» դասընթացին: Սաֆարովը կացնահարեց հայ սպային գիշերը, երբ նա քնած էր: Գուրգեն Մարգարյանի շիրիմն ամփոփվեց Եռաբլուր պանթեոնում, Հայաստանի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով սպան 2005-ի փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով: 2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի քաղաքային դատարանը դատապարտեց մարդասպանին ցմահ ազատազրկման՝ 30 տարվա ընթացքում առանց համաներման իրավունքի: 2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց ոճրագործին, որտեղ ներում և հերոսի կոչում շնորհեցին, բնակարան տվեցին ու վճարեցին 8 տարվա աշխատավարձը: Սաֆարովին արտահանձնելու որոշումից հետո Հայաստանը խզեց և մինչ օրս չունի դիվանագիտական հարաբերություններ Հունգարիայի հետ: Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը |