Վարչապետը նախագահին առաջարկել է ԶՈւ 2 պաշտոնյայի ազատել աշխատանքից![]() 19 փետրվարի 2020 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Արմեն Սարգսյանը Զինված ուժերից երկու պաշտոնյայի ազատելու առաջարկ է ստացել վարչապետից: Մասնավորապես, առաջարկվել է աշխատանքից ազատել Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին և Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին: Նախագահը եռօրյա ժամկետում կարող է ստորագրել վարչապետի առաջարկությունը: Փետրվարի 18-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ԱԺ-ում բանակի վերջին դեպքերի վերաբերյալ փակ քննարկումից հետո հայտարարել էր, որ հնարավոր են պաշտոնանկություններ: Տարեսկզբից ԶՈւ-ում, տարբեր՝ այդ թվում՝ չպարզված հանգամանքներում, 13 զոհ է գրանցվել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |