Հայ եւ թուրք կինոռեժիսորները համատեղ փաստագրական ֆիլմ են նկարահանում

PanARMENIAN.Net - Հայ եւ թուրք կինոռեժիսորները պատրաստվում են նկարահանել փաստագրական ֆիլմ թուրք պատանու եւ հայ աղջկա սիրո մասին, որոնք ծանոթացել են Ինտերնետի միջոցով: Կինոռեժիսորները որոշել են ֆիլմը նկարահանել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի 2008թ. սեպտեմբերի 6-ին Հայաստան կատարած այցից հետո:



Ինչպես հաղորդում է Անատոլիական լրատվական գործակալությունը, հայ ռեժիսոր Գեւորգ Նազարյանը եւ նրա թուրք գործընկեր Էրայ Մերթը նախագծի վրա սկսել են աշխատել հոկտեմբերին, իսկ նկարահանումները կսկսվեն դեկտեմբերին: Նախագիծը կոչվում է «Արաքս», հայ-թուրքական սահմանը զատող գետի անունով, եւ հովանավորվում է Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան կողմից: Ֆիլմում կլինեն նաեւ վավերագրական պատմություններ հայերի եւ թուրքերի ավագ սերնդի մասին:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---