TikTok-ը թույլ կտա ծնողներին ժամային սահմանափակումներ դնել երեխաների էջերին![]() 19 փետրվարի 2020 - 18:21 AMT PanARMENIAN.Net - TikTok հավելվածը, դեռահասների շրջանում մեծ տարածվածությանը զուգընթաց, որոշել է պաշտպանել նրանց՝ թվային անվտանգության նոր գործիքներ ներդնելով, փոխանցում է Engadget-ը: Սոցցանցի «Ընտանեկան անվտանգության ռեժիմ» անունը կրող հնարավորությունը թույլ է տալիս կապել երեխայի և ծնողի հաշիվը՝ թույլատրելով վերահսկել երեխաների «թվային բարեկեցությունը»: Ծնողները կարող են որոշել՝ որքան ժամանակ երեխան ծախսի հավելվածի վրա և սահմանափակել նամակները կամ ընդհանրապես անջատել ուղիղ հաղորդակցության հնարավորությունը: Նշվում է, որ նախորդ տարի հավելվածում ներդրվել է տարիքային ստուգումների ֆունկցիան, վերջերս ավելացել՝ «անչափահասներին անօրինական արարքներ» ցուցադրող տեսանյութերի արգելքը, իսկ այժմ ծնողներին հնարավորություն կտրվի վերահսկել և ապահովել երեխաների «թվային անվտանգությունը»: Ընտանեկան անվտանգության ռեժիմն առայժմ հասանելի է միայն Մեծ Բրիտանիայում, նախատեսվում է մի քանի շաբաթվա ընթացքում այն տարածել նաև այլ երկրներում: ![]() ![]() Նա նշել է, որ կապի դուրս գալու համար պետք է կուտակման տեղից հեռանալ 2–3 կմ, նոր զանգել Krisp-ը 1 տարվա ընթացքում 0-ից 600 կորպորատիվ բաժանորդ է ձեռք բերել «Չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ ինձ մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության մեջ և կալանավորելու»,- ասվում է հայտարարության մեջ Facebook-ում նոր էմոցիան գրկախառնվող սմայլիկի տեսք կունենա ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |