ԵՄ երկրների կոչը Մեծ Բրիտանիային՝ վերադարձնել ապօրինի ներկրված արվեստի նմուշները![]() 19 փետրվարի 2020 - 17:41 AMT PanARMENIAN.Net - ԵՄ անդամ Հունաստանի կառավարությունում կարծում են՝ ԵՄ-ից դուրս գալու Մեծ Բրիտանիայի որոշումը հնարավորություն կտա վերադարձնել Էլգինի մարմարները՝ քանդակները, որոնք տարվել են Պարթենոնից 19-րդ դարում: ԵՄ և Մեծ Բրիտանիայի միջև բանակցությունների մանդատի նոր տարբերակը ներառում է փոխադարձ պայման՝ դիտարկելու «ապօրինի արտահանված մշակութային օբեյկտների վերադարձը ծագման երկրներ կամ փոխհատուցումը»: Պայմանի նախաձեռնողը Հունաստանն է, որը վիճաբանության մեջ է Մեծ Բրիտանիայի հետ Էլգինի մարմարների պատճառով, ինչպես նաև Իտալիան, Իսպանիան և Կիպրոսը, գրում է «Վեդոմոստին»՝ The Times-ին հղումով: ԵՄ ներկայացուցիչն ասել է, որ այդ պայմանն առավելապես վերաբերում է մշակութային արժեքների մաքսանենգությանը, և ավելի քիչ՝ թանգարաններում ցուցադրվող նմուշներին: Էլգինի մարմարները դուրս են բերվել ժամանակակից Հունաստանի տարածքից լորդ Էլգինի կողմից, որը Բրիտանիայի դեսպանն էր Կոստանդնուպոլսում: Քանդակները պահվում են Բրիտանական թանգարանում, և, բացառությամբ 2014-2015թթ. Էրմիտաժում եղած ցուցադրության, երբեք դուրս չեն բերվել երկրի սահմաններից: Մեծ Բրիտանիայի դիրքորոշումն անփոփոխ է՝ արվեստի նմուշները շարունակում են մնալ Բրիտանական թանգարանի պատասխանատվության տակ և դրանք վերադարձնելու հարցը չի քննարկվում առևտրային բանակցությունների շրջանակում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |