Էրդողան. Թուրքիան Իդլիբը չի թողնի Սիրիայի կառավարական ուժերի ձեռքում![]() 19 փետրվարի 2020 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ անդրադառնալով թուրք-սիրիական լարված հարաբերություններին, հայտարարել է, որ Իդլիբը չեն թողնի Սիրիայի կառավարական ուժերի և նրանց աջակիցների ձեռքում: Նա շեշտել է Թուրքիայի վճռականությունը` Իդլիբն անվտանգային գոտու վերածելու հարցում: «Իդլիբի գործողությունն այլևս վայրկյանի հարց է»,- ասել է նա, գրում է Ermenihaber-ը: Էրդողանը զգուշացրել է, որ եթե սիրիական հարցում ներգրավված երկրները չփարատեն Թուրքիայի անվտանգության հետ կապված մտահոգությունները, ապա Թուրքիան ստիպված է լինելու քայլեր ձեռնարկել: Ըստ Էրդողանի՝ իրենք վերջին անգամ են զգուշացնում, որ Սիրիայի կառավարական ուժերը դադարեցնեն գործողություններն Իդլիբում և զորքերը հետ քաշեն` հավատարիմ մնալով Սոչիի համաձայնագրին: Էրդողանը նկատել է, որ խնդրի վերաբերյալ Ռուսաստանի հետ ունեցած բանակցություններում ցայսօր որևէ արդյունքի չեն հասել: «Իդլիբի հարցում Թուրքիան ամեն կերպ պատրաստվել է իր գործողության ծրագրերն իրականացնելու համար: Ինչպես ցանկացած օպերացիայի ժամանակ է լինում, այս հարցում նույնպես ասում ենք, որ «մի գիշեր անսպասելի կարող ենք գալ»»,- ասել է Թուրքիայի նախագահը: Իդլիբի հարցում համաձայնության հասնելու բանակցություններ վարելու նպատակով նախ Թուրքիա էր մեկնել ռուսական պատվիրակությունը, որը բանկցությունների անարդյունավետ ավարտից հետո վերադարձել էր Մոսկվա: Բանակցությունների 2-րդ փուլով էլ Մոսկվա մեկնած թուրքական պատվիրակությունը ռուս գործընկերների հետ հանդիպումներ է սկսել փետրվարի 17-ին, որոնք նույնպես առայժմ որևէ ցանկալի արդյունք չեն տալիս: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |