Երևանում վնասակար թափոնների վերամշակմամբ զբաղվող կառույց է ստեղծվում19 փետրվարի 2020 - 19:29 AMT PanARMENIAN.Net - Երևանում շուտով կսկսի գործել վնասակար թափոնների վերամշակմամբ զբաղվող ՀՈԱԿ-ը։ Ինչպես PanARMENIAN.Net -ին ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, կազմակերպության պաշտոնական անվանումն է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ: Այն դեռ կազմավորման փուլում է: Կազմակերպությունը կզբաղվի կոշտ և վնասակար թափոններով, մասնավորապես՝ հնացած կենցաղային տեխնիկայի, էլեկտրական մարտկոցների, չօգտագործվող սանտեխնիկայի և այլնի վերամշակմամբ: ՀՈԱԿ-ի գործունեությունը կֆինանսավորվի ԵՄ կողմից հատուկ այդ նպատակով հատկացված դրամաշնորհի միջոցներից՝ մոտ 4 մլն եվրո: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵՄ-ն 5.3 մլն եվրո դրամաշնորհ է տվել արևելյան Եվրոպայի երեք քաղաքների՝ Երևան, Տիրանա, Վարշավա, կոշտ թափոնների կառավարման գործընթացը կազմակերպելու համար։ Գումարի մեծ մասը՝ մոտ 4 մլն եվրո, բաժին է հասել Երևանին: Ծրագիրը հնարավորություն կտա ապահովելու վտանգավոր թափոնների կառավարման ոլորտում նոր ու ժամանակակից ինստիտուցիոնալ և մասնագիտական կարողությունների հզորացումը, դրանց կառուցվածքային համապատասխան ոլորտներում ներդրման գործընթացին, ինչպես նաև համապատասխան ընթացակարգերի մշակմանն ու քաղաքային համապատասխան կառույցներին ինտեգրմանը: Ծրագրի ավարտին ակնկալվում է, որ Երևանում բոլոր հնարավոր վտանգավոր թափոնների առումով կլինեն վերջնական լուծումներ՝ կամ թափոնների վնասազերծման, կամ դրանց անվտանգ պահպանման համար: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |