Թրամփն Ասանժին ներում է առաջարկել՝ ՌԴ հարցով գործարքի դիմաց20 փետրվարի 2020 - 19:15 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներում է առաջարկել WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժին՝ պայմանով, որ նա հայտարարի, թե Ռուսաստանը մասնակից չէ Դեմոկրատական կուսակցության սերվերները կոտրելուն: Այս մասին գրել են բրիտանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ասանժի փաստաբան Ջենիֆեր Ռոբինսոնի ելույթին, փոխանցում է Deutsche Welle-ը: 2016-ին հաքերները կոտրել էին Դեմոկրատական կուսակցության սերվերները: WikiLeaks-ը հրապարակել էր 20,000 էլեկտրանոյաին նամակ, որոնք գրվել կամ ուղարկվել են պաշտոնյաների կողմից: ԱՄՆ հատուկ ծառայությունները կարծում են, որ հարձակումն իրականացրել են ռուս հաքերները: Ռոբինսոնի խոսքով՝ առաջարկը ներկայացվել է 2017-ի օգոստոսին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Դանա Ռորաբախերի կողմից: Քաղաքական գործիչը հայտնել է, որ գործում է նախագահի հրահանգով և առաջարկել ներում կամ «այլ ելք»: Նախկին կոնգրեսմենը ժխտել է իրեն վերագրված միջնորդի դերը՝ նշելով, որ ոչ Թրամփը, ոչ էլ նրա հետ փոխկապակցված որևէ մեկը չեն փորձել կապվել իր հետ: Նա նշել է, որ Ասանժին հանդիպել է իր նախաձեռնությամբ և հաղորդել նրան, որ կարող է նախագահ Թրամփին խնդրել ներել իրեն, եթե փոխարենը նա ասի, թե կոնկրետ ով է իրեն փոխանցել հանրապետականների էլեկտրոնային նամակագրությունը: Իր հերթին Սպիտակ տունը Թրամփի կողմից Ասանժին ներում շնորհելու մասին լուրն անվանել է «լիակատար հորինվածք և կատարյալ սուտ»՝ նշելով, որ նախագահն ու նախկին կոնգրեսականը երբեք չեն զրուցել այդ թեմայով: 2012-ին Ասանժը ապաստան էր գտել Էկվադորի դեսպանատանը Լոնդոնում՝ խուսափելով Շվեդիայի կողմից ձերբակալությունից իրեն ներկայացված բռնաբարության մեղադրանքի պատճառով: WikiLeaks-ի հիմնադիրը կարծում էր, որ Շվեդիան իրեն ԱՄՆ կարտահանձնի, որտեղ իրեն կդատապարտեն Իրաքում և Աֆղանստանում այդ երկրի գործողությունների վերաբերյալ հարյուր հազարավոր գաղտնի ռազմական փաստաթղթերի հրապարակման համար: Ավելի ուշ Շվեդական իրավապահները դադարեցրին Ասանժի գործով հետաքննությունը: Բրիտանիայի ոստիկանությունը 2019-ին Էկվադորի դեսպանատանը ձերբակալեց Ասանժին: Լոնդոնի դատարանը մայիսին նրան դատապարտեց 50 շաբաթվա ազատազրկման: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա |