Վրաստանի նախկին վարչապետը դուրս է եկել բանտից ու իշխանափոխություն է խոստանում20 փետրվարի 2020 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին վարչապետ և ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին դուրս է եկել թբիլիսյան բանտից: Նախկին իշխանությունների ամենաազդեցիկ նախարարներից մեկը գրեթե 7 տարի անցկացրել է կալանավայրում, գրում է BBC-ն: Մերաբիշվիլիի կողմնակիցները ծափահարություններով են դիմավորել նրան: Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի մերձավոր թիմակից Մերաբիշվիլին հայտարարել է, որ վերադառնում է քաղաքականություն և իշխանափոխություն է խոստանում: «Ես երաշխավորում եմ, որ մեկ տարում այս կառավարությունը կավարտվի: Դա անհրաժեշտ է անել, և մենք դա անպայման կանենք: Դա անհրաժեշտ է, որպեսզի երկիրը զարգանա»,- ասել է նա: Մերաբիշվիլին դուրս է եկել կալանավայրից Վրաստանում քաղաքական իրավիճակի սրման ֆոնին և խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, որոնք կայանալու են 2020-ի հոկտեմբերին: Մերաբիշվիլին համարվում է հետհեղափոխական կառավարության ամենահակասական անձերից մեկը: Բնակչության մի մասի համար 2004-ի դեկտեմբերից մինչև 2012-ի հուլիսը ներքին գործերի նախարարությունը գլխավորած Մերաբիշվիլին հաջող բարեփոխումների և կոռուպցիայի, կազմակերպված հանցավորության և կրիմինալի դեմ պայքարի խորհրդանիշ է: Բայց նաև մեղադրանքների գլխավոր թիրախն է՝ Վրաստանի նախկին իշխանությունների օրոք մարդու իրավունքների խախտումների մասով: Մերաբիշվիլին մեղավոր էր ճանաչվել 5 քրգործով՝ դատապարտվելով ընդհանուր առմամբ 6 տարի և 9 ամիս ազատազրկման: Ինքը Մերաբիշվիլին իր մեղքը չի ճանաչել առաջադրված մեղադրանքներից և ոչ մեկով: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |