Փաշինյան. ԶՈւ վրա ծախսերից $1.5 մլրդ-ը պետք է գոյանա հակակոռուպցիոն պայքարի միջոցով20 փետրվարի 2020 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն պայքարն ավելի արդյունավետ դարձնելը և պետբյուջե ավելի մեծ գումարներ վերադարձնելը լինելու է առաջիկա ամենակարևոր խնդիրներից մեկը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ պարբերաբար այդ թեմայով քննարկումներ են ընթանում իրավապահների հետ: «Ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի նախընտրական գործընթացի ընթացքում արել եմ քաղաքական հայտարարություն, որ առաջիկա 5 տարում մենք պետք է $2.5 մլրդ հավելյալ միջոցներ ծախսենք մեր անվտանգության կարիքների վրա՝ մասնավորապես, Զինված ուժերի մարտունակության և սպառազինության մակարդակը բարձրացնելու համար: Այդ $2.5 մլրդ-ից $1.5 մլրդ-ը պետք է գոյանա հակակոռուպցիոն արդյունավետ պայքարի միջոցով, այդ թվում՝ գողացված միջոցների հետբերման գործընթացի միջոցով»,- ասել է Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ հակակոռուպցիոն պայքարի ծավալն իրեն առայժմ չի գոհացնում՝ չնայած աննախադեպ հաջողություն կա: Նա հիշեցրել է, որ Հատուկ քննչական ծառայությունը վերականգնել է 7 անգամ ավելի շատ գումար, քան իր գոյության նախորդ 11 տարվա ընթացքում: «Սա ցուցանիշ է, որը չի կարելի չընդունել, չգնահատել, բայց մյուս կողմից մեր սահմանած նշաձողերը շատ ավելի բարձր են, և մենք մեր հակակոռուպցիոն համակարգերի բարելավման, օրենսդրության կատարելագործման միջոցով պետք է այս միջոցը դարձնենք ավելի արդյունավետ, որովհետև մենք բոլորս գիտենք, որ դրա պոտենցիալը կա, բայց շատ դեպքերում կան նաև օրենսդրական խոչընդոտներ»,- հայտարարել է Փաշինյանը: Փետրվարի 14-ին Փաշինյանը հայտարարել էր, որ հակակոռուպցիոն պայքարի արդյունքում պետբյուջե է վերադարձվել $105 մլն՝ նշելով, որ ՀՀ-ն հակակոռուպցիայի ընկալման վարկանիշում հսկայական առաջընթաց ունի: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան ճանապարհը` հաջակցություն տավուշցիների «Որտեղ ակցիա լինի՝ մասնակցելու ենք, չսարքենք սա քաղաքական թեմա», - հայտարարել են ցուցարարները Էրդողանը՝ ՀՀ–ին․ Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ, նոր ճանապարհային քարտեզի ժամանակն է «Տարածաշրջանում արդեն նոր կարգ է ստեղծվում, անհիմն անգիրները մի անկյունում թողնելու ժամանակն է»,–ասել է նա Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ պաշտպանական գործակցության հարցեր է քննարկել Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից Կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում |