Ախտորոշիչ ծառայության ղեկավարը պատշաճ օգնություն չի ցուցաբերել հիվանդին, որը հետագայում մահացել է20 փետրվարի 2020 - 19:07 AMT PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 2013-ին բուժկենտրոնում բուժվող հիվանդի մահվան դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Քննության համաձայն՝ 2013-ի դեկտեմբերի 4-ին բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ ախտորոշիչ հետազոտության ծառայության ղեկավարը, իր պարտականությունների հանդեպ անփույթ վերաբերմունքի արդյունքում, ստացիոնար բուժման մեջ գտնվող 37-ամյա հիվանդին ցուցաբերել է ոչ պատշաճ բուժօգնություն: Նա ախտորոշում կատարելիս 37-ամյա հիվանդի աղեստամոքսային համակարգն ուսումնասիրել է մասամբ՝ չհետազոտելով 12-մատնյա աղին, ինչի արդյունքում հիվանդի մոտ չի հայտնաբերել ակնհայտ արյունահոսության աղբյուր հանդիսացած 12-մատնյա աղու քրոնիկական խոցը: Արդյունքում հիվանդին նույն բուժկենտրոնի մասնագետները հետազոտության տվյալներով սխալ հետևություն են արել՝ հիվանդի օգնություն ցուցաբերելով ոչ լրիվ ծավալով: Արդյունքում խոցից շարունակական արյունահոսության պատճառով 37-ամյա հիվանդի մոտ առաջացել է հեմոռագիկ շոկ, որն էլ անզգուշությամբ հանգեցրել է վերջինիս մահը: Կենտրոնի էնդոսկոպիկ ախտորոշիչ հետազոտության ծառայության ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) 2-րդ մասով: Որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Գործը մեղադրականով ուղարկվել է դատարան։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |