Վարչապետ. Բանակում ինքնասպանության 4 դեպք է եղել 2020-ին

Վարչապետ. Բանակում ինքնասպանության 4 դեպք է եղել 2020-ին

PanARMENIAN.Net - 2020-ին Զինված ուժերում 13 զոհից 5-ը մահացել են հիվանդության պատճառով, նրանց մի մասը եղել է ծառայության մեջ, մյուսը՝ ոչ, 4 զինվոր զոհվել է դժբախտ պատահարի հետևանքով, ևս 4-ը՝ ինքնասպանության, Առաջին ալիքի եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2019-ին արձանագրվել է բոլոր պատճառներով գրանցված զոհերի պատմական մինիմում։ Երբեք բանակում ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019-ին։ Շատ կարևոր է հասկանալ՝ ինչ է կատարվում։ Շուտով կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը բանակում բարեփոխումների օրակարգը կդարձնի աշխատանքային թեմա: Մենք կշարունակենք բանակի բարեփոխումները, և հույս ունեմ, որ կկարողանանք առաջ շարժվել՝ բանակում զոհերի դեպքերի պատմական մինիմումներով»,- ասել է Փաշինյանը։

ՀՀ զինված ուժերում 2020-ին գրանցված մահվան դեպքերը լայն քննարկման առիթ են դարձել: ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հայտարարել էր հնարավոր պաշտոնանկությունների մասին: Ավելի ուշ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանն ու Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանն ազատվեցին աշխատանքից:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---