Ալիև. ԼՂ խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում![]() 21 փետրվարի 2020 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»: Նա այդ մասին ասել է Հռոմում Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ համատեղ ասուլիսում, տեղեկացնում է Interfax.az-ը: «Ղարաբաղյան հակամարտությունը պետք է հանգուցալուծվի միջազգային իրավունքի շրջանակում: Ըստ դրա՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մասն է, ուստի հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»,-ասել է Ալիևը: Նա նաև նշել է, թե «ՀՀ ղեկավարությունը ԼՂ հակամարտության մասին հանդես է գալիս հակասական և անպատասխանատու հայտարարություններով»: Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին Լեռնային Ղարաբաղի հարցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ բաց քննարկում էր եղել: Սա հակամարտության ամբողջ պատմության ընթացքում բացառիկ հանդիպում էր, քանի որ երկու երկրի ղեկավարն առաջին անգամ դեմ առ դեմ բանավիճում էին թեմայի շուրջ: Նրանք երկուսն էլ պատմությանն էին հղում անում, սակայն Փաշինյանն ասել է, թե միջազգային հանրությունը հոգնել է՝ կողմերի՝ տարիներով կրկնվող փաստարկներից, իսկ 30 տարվա կոնֆլիկտը մեկ-երկու քայլով լուծել հնարավոր չէ: ![]() ![]()
Նա նշել է, որ Արցախն Ադրբեջանական ԽՍՀ–ից դուրս է եկել բոլոր իրավական կարգավորումների համաձայն Շեշտադրվել է նաև փոխընդունելի լուծումներ գտնելու անհրաժեշտությունը բոլոր համապատասխան հարցերի շուրջ Այդպիսով հայ երգչուհին ներկաների ուշադրությունն է հրավիրել արդեն մեկ ամսից ավելի շարունակվող Արցախի շրջափակմանը Նա ասել է, որ ՀՀ և Ադրբեջանի բանակցությունների համար հարթակ տրամադրելու ՌԴ առաջարկն ուժի մեջ է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |