Հրվ. Կորեայում կորոնավիրուսի 204 դեպք է գրանցվել

Հրվ. Կորեայում կորոնավիրուսի 204 դեպք է գրանցվել

PanARMENIAN.Net - Հարավային Կորեայում ևս 100 մարդ է վարակվել կորոնավիրուսով, նրանց ընդհանուր թիվը հասել է 204-ի, փոխանցում է Time-ը:

Մեծ մասը կենտրոնացած են հարավարևելյան Դեգու քաղաքում և մտավախություն կա, որ վարակի բռնկումը կարող է վերահսկողությունից դուրս գալ՝ սպառնալիք դառնալով տարածաշրջանի առողջապահական համակարգի համար:

2.5 մլն բնակչություն ունեցող Դեգուի քաղաքապետը հորդորել է բնակիչներին մնալ տանը և հնարավորության դեպքում պաշտպանիչ դիմակներ կրել նաև շենքերում:

Մայրաքաղաք Սեուլի կենտրոնում իշխանությունն արգելել է բազմամարդ հավաքները և փակել հանրային զբոսայգին՝ խուսափելու համար վիրուսի հավանական տարածումից:

Կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել նաև երկրի զինված ուժերում:

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 75,000-ի, 2200 մարդ արդեն այդ երկրում մահացել է վիրուսից:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---